ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի և փիար մասնագետ Եկատերինա Օդինցովայի 18-ամյա դուստրը՝ Դինան, հայտարարել է հայ ընկերոջ՝ Դմիտրի Մաթևոսյանի հետ նշանադրության մասին։ Ուրախալի նորությունը նա գրել է իր Instagram-ում։
Աղջիկը մատանիով լուսանկար է հրապարակել և գրել․ «Շնորհավորանքներ եմ ընդունում»։
Նրա հետևորդներն իսկույն արձագանքել են հրապարակմանը և բազում շնորհավորանքներ գրել, ոմանք էլ խոստովանել են, որ նորությունը խիստ անսպասելի էր։
«Ինչ լավ է», «Արժանի ընտրյալ է», «Խելացի ու գեղեցիկ երիտասարդ է, կեցցեք», «Անսպասելի էր», «Թող ամեն ինչ լավ լինի», «Եվս մեկ հայ հարսիկ», «Ինչո՞ւ այդքան վաղ»,-գրել են հետևորդները։
Նոր հարսիկ ունենք. Ռայմոնդ Պաուլսի թոռնուհին նշանվել է հայի հետ
Նշենք, որ Դինան և Դմիտրին արդեն երեք տարի է, ինչ հանդիպում են։ Երիտասարդները հասակակիցներ են։ Նրանք բոլորովին վերջերս են ստացել դպրոցական ատեստատը և արդեն մտադիր են ամուսնանալ։