ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի - Sputnik. Հայաստանի «աստղային, հայտնի հասների» շարքը համալրվեց ևս մեկով։ Այս անգամ էլ Լոս Անջելեսում բնակվող լատվիացի հայտնի կոմպոզիտոր, մաեստրո Ռայմոնդ Պաուլսի թոռնուհին ՝ Մոնիկա Պեդերսենը նշանադրվել է ամերիկահայ կինոսցենարիստ Մայքլ Ալոյանի հետ։ Թե Մայքլը, թե Մոնիկան իրենց Instagram-ի էջերում տարածել են նշանադրության օրվա գեղեցիկ լուսանկարները։
Մոնիկան հրապարակել է նշանադրության մատանիով լուսանկարն ու նկարագրությունում «սրտիկի» պատկեր գրել։ Հետաքրքիր է, որ մեկնաբանություններում զույգին շնորհավորում են ոչ միայն անգլերեն գրառումներով, այլև՝ հայերեն։ «Շնորհավոր» բառը մեկնաբանություններում կարելի է մի քանի անգամ տեսնել։
Посмотреть эту публикацию в Instagram
«Երկու տարի միասին և սա դեռ սկիզբն է»,- սիրելիի լուսանկարն այսպես է մեկնաբանել Մայքլը։
Посмотреть эту публикацию в Instagram
Մայքլը և Մոնիկան ծանոթացել են 2018 թվականին բուհում։ Ծանոթության պահին Մոնիկան 23 տարեկան էր։ Նա ունի եղբայր և քույր ՝ 24-ամյա Արթուրն ու 31-ամյա Աննա-Մարիան։
Երիտասարդ և սիրահարված. հայկական շոու բիզնեսի և սպորտի 5 ամենագեղեցիկ զույգերը
Մայքլ Ալոյանը հայ գաղթականների ընտանիքից է։ Նա ծնվել է Լոս Անջելեսում։ Մասնագիտությամբ կինոսցենարիստ է, զբաղվում է անգլալեզու «Հայկական կինո» հարթակի զարգացմամբ։ Իր կարիերայի ընթացքում Մայքլը գրել է 11 կարճամետրաժ ֆիլմերի սցենարներ։
Մի բարձի ծերանաք, կամ երբ խելահեղ սիրավեպն ավարտվում է հայի հետ ամուսնությամբ