ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ այսօր` հունիսի 30-ին, պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 11:00-17:00–ը կդադարեցվի Երևանի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.
Շենգավիթի 9–րդ փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գրիբոյեդովի փողոց, Կոմիտասի պող. 1-ին նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:
ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: