ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Ինդոնեզիայի` մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Սուրաբայայի քաղաքապետ Թրի Ռիսմախարինին բժիշկների հետ հանդիպման ժամանակ ծնկի է իջել և արցունքն աչքերին ներողություն խնդրել COVID-19-ի բռնկման իրավիճակի պատճառով։ Տեղեկությունը հայտնում է Jakarta Pos tթերթը։
Wali Kota Surabaya, Tri Rismaharini mendadak sujud sambil menangis di hadapan Ikatan Dokter Indonesia Surabaya di tengah audiensi terkait percepatan penanganan Covid-19 di Surabaya. Aksi Risma tsb dipicu krn mendengar beragam keluhan dokter saat menangani pasien. pic.twitter.com/b0EGkFDgMj
— KOMPAS TV (@KompasTV) June 29, 2020
Համացանցում հայտնվված տեսանյութում երևում է, թե ինչպես է նա սկսում լաց լինել այն բանից հետո, երբ բժիշկ-թոքաբանը պատմում է, որ տեղի հիվանդանոցը, որտեղ նա աշխատում է, գերբեռնված է կորոնավիրուսով հիվանդներով։ Բժիշկը նաև հայտարարում է, որ քաղաքի բնակիչներից շատերը շարունակում են արհամարհել բժշկական ցուցումները, որոնք կանխում են կորոնավիրուսի տարածումը։
Քաղաքապետը խնդրում է չմեղադրել քաղաքապետարանին։ Նա պնդում է, որ իր գրասենյակը փորձել է օգնություն ցուցաբերել հիվանդներին, բայց բախվել է դժվարությունների։ Թե ինչ դժվարությունների մասին է խոսքը, նա չի բացահայտում։ Թրի Ռիսմախարինին նշում է նաև, որ քաղաքապետարանը կորոնավիրուսի տարածումը վերահսկելու համար ջանքեր է գործադրել, բայց դրանք, ըստ ամենայնի, արդյունավետ չեն եղել։
Վրաստանը ՌԴ քաղաքացիներին թույլ է տվել իր տարածքով հայրենիք վերադառնալ
Այնուամենայնիվ քաղաքապետը հայտնում է, որ մտադիր է շեշտը դնել թեստավորման ծավալների մեծացման վրա, ինչպես նաև փակել առևտրի կենտրոնները, եթե դրանցում վարակման դեպքեր հայտնաբերվեն, պնդելով, որ վարակվածների թվի նվազման միտում է նկատվում։
Արևելյան Յավա մարզը, որտեղ գտնվում է Սուրաբայա քաղաքը, երկրում կորոնավիրուսի տարածման էպիկենտրոն է դարձել։ Հունիսի 29-ի տվյալներով այնտեղ գրանցվել է վարակման 11,5 հազար դեպք։ Դա ավելին է, քան երկրի մայրաքաղաք Ջակարտայում, որտեղ 11,1 հազար դեպք կա։
«Բարի մարդկանց կորոնավիրուսը չի շրջանցում». Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով
Պաշտոնական տվյալներով՝ երկրում հաստատված է կորոնավիրուսով վարակման 55 092 դեպք, համավարակի սկզբից մինչ օրս մահացել է 2 805 մարդ։