ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Ֆրանսահայ բնապահպան Ժաննա Բարսեղյանը Ստրասբուրգի (Ֆրանսիա) քաղաքապետ է ընտրվել։ Տեղեկությունը հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները։
Ֆրանսիահայ Ժաննա Բարսեղյանը Ստրասբուրգի քաղաքապետի թեկնածու է
Ստրասբուրգի քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլն անցկացվել է կիրակի՝ հունիսի 28-ին։
Le Point պարբերականը հայտնում է, որ 39-ամյա Բարսեղյանը հավաքել է ընտրողների ձայների 42,5%-ը։
Francetvinfo-ի տվյալներով՝ Բարսեղյանն առաջ է անցել իր մրցակիցներից՝ Ալեն Ֆոնտենալից (34,95%) ու Քեթրին Տրաուտմանից (23,33%)։
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը հրապարակել է ուրախալի լուրը Twitter-ի իր էջում։
À @Strasbourg, c'est la candidate @EELV Jeanne #Barseghian qui emporte la mairie avec un score de 42,5 % https://t.co/4riXYhaDae #Municipales2020 pic.twitter.com/OLB5bUkEB1
— Le Point (@LePoint) June 28, 2020
Հիշեցնենք՝ մարտին Բարսեղյանը հաղթել է ընտրությունների առաջին փուլում` հավաքելով ձայների 27.87%-ը։ Բացի նրանից երկրորդ փուլ էին անցել ևս երեք թեկնածու, մասնավորապես՝ Ալեն ֆոնտենալը` նախագահ Էմանուել Մակրոնի En Marche կուսակցությունից ու Կետրին Տրաուտմաննը` Սոցիալիստական կուսակցությունից։
Ի դեպ, մինչև առաջին փուլը Ֆոնտենալը ֆավորիտ էր համարվում, սակայն հետո Բարսեղյանն առաջ է անցել։
Ստրասբուրգի քաղաքապետ կարող է դառնալ բնապահպան–ակտիվիստ հայուհին