ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Հայտնի շոումեն Միխայիլ Գալուստյանի «Թոփ Ֆիլմ Կոմեդիա» ԲԲԸ-ն սնանկության հայտ է ներկայացրել։ Տեղեկությունը հայտնում է Mash Telegram-ալիքը։
Նշվում է, որ հայտնի «մորուքավոր երգիծաբանը» մեծ ունեցվածք ունի, այդ թվում՝ «Թոփ Ֆիլմ Կոմեդիա» ԲԲԸ-ն ու «Թոփ Ֆիլմ Դիստրիբյուշն» պրոդյուսերական ընկերությունը։
«Ճիշտ է՝ այդ ակտիվները նշանավոր ձեռքբերումներով պարծենալու բան չունեն։ Կարծես նկարահանել են «Тот ещё Карлсон» ֆիլմը», - նշվում է հրապարակման մեջ։ Ամեն դեպքում, «Թոփ Ֆիլմ Կոմեդիան» սնանկության հայտ է ներկայացրել։
Ավելի վաղ ընկերությունը հայտնել էր, որ սննկացել է «Էյս Գեյմինգ» ընկերությունը, որի սեփականատերերի թվում են նաև Միխայիլ Գալուստյանն ու Ալեքսանդր Ռևան։
Գալուստյանի ու Ռևայի բիզնեսը «վառվել» է
Նշենք՝ Գալուստյանը դեռ 2015 թվականին էր հայտարարել «Թոփ Ֆիլմ Դիստրիբյուշն» ընկերության սնանկության մասին։
Գալուստյանը դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանել այդ տեղեկությունը։ Instagram-ում նրա վերջին հրապարակումը կնոջ՝ Վիկտորյայի լուսանկարն է։
«Վիկա @victoriagalustyan.։ Վաղուց իմ էջում չես եղել։ Հաղթանակս», - գրել է Գալուստյանը։
View this post on Instagram
Հրապարակումն ավելի քան 115 հազար «հավանություն» էր ստացել։ Բաժանորդները հիացել էին Վիկտորյայով։
«Ահա թե ում մասին են երգերդ)) ամբողջովին թիթեղ ոսկուց է», - գրել է marina._tsareva։
Հիշեցնենք՝ Գալուստյանը 41 տարեկան է, ծնվել է Սոչիում։ 2007 թվականից ամուսնացած է Վիկտորյայի հետ։
Ամեն ինչ դեռ նոր է սկսվում. Միշա Գալուստյանը դարձավ 40 տարեկան