https://arm.sputniknews.ru/20200629/Astvac-inc-xnayel-e-Lavrovy-der-koronavirusov-chi-varakvel-23556451.html
«Աստված ինձ դեռ խնայել է». Լավրովը կորոնավիրուսով չի հիվանդացել
«Աստված ինձ դեռ խնայել է». Լավրովը կորոնավիրուսով չի հիվանդացել
Sputnik Արմենիա
Ռուսաստանի ԱԳՆ–ում ընդհանուր առմամբ հիվանդացել է շուրջ 40 մարդ։ Մեծամասնությունը թեթև ախտանիշներ են ունեցել, սակայն աշխատակիցներից մեկը մահացել է։ 29.06.2020, Sputnik Արմենիա
2020-06-29T18:55+0400
2020-06-29T18:55+0400
2020-06-29T19:03+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2247/40/22474013_0:158:2049:1317_1920x0_80_0_0_e06f12f104b065331185954321c96b04.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2247/40/22474013_0:56:2049:1343_1920x0_80_0_0_a517e26456b813399f86c65adf441cbe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, աշխարհ, սերգեյ լավրով, կորոնավիրուսը հայաստանում և արցախում
ռուսաստան, աշխարհ, սերգեյ լավրով, կորոնավիրուսը հայաստանում և արցախում
«Աստված ինձ դեռ խնայել է». Լավրովը կորոնավիրուսով չի հիվանդացել
18:55 29.06.2020 (Թարմացված է: 19:03 29.06.2020) Ռուսաստանի ԱԳՆ–ում ընդհանուր առմամբ հիվանդացել է շուրջ 40 մարդ։ Մեծամասնությունը թեթև ախտանիշներ են ունեցել, սակայն աշխատակիցներից մեկը մահացել է։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ կորոնավիրուսով չի վարակվել։ Այս մասին նա հայտնել է «Համաճարակ» նախագծի շրջանակում RT հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Գագիկ Ծառուկյանի որդին վարակվել է կորոնավիրուսով
Նա ընդգծել է, որ ԱԳՆ–ում հետևում են Ռոսպոտրեբնադզորի և Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի բոլոր խորհուրդներին։ Նրա խոսքով` ԱԳՆ–ի որոշ աշխատակիցներ հեռահար են աշխատում։
«Ինձ ևս «հետևում» են։ Ես շատ մարդկանց հետ չեմ շփվում։ Մենք շաբաթական մեկ անգամ բուժզնում ենք անցնում։ Այցելուների համար ևս մեզ մոտ անհատական պաշտպանիչ բոլոր միջոցներն առկա են։ Սակայն նրանց թիվը նվազել է, հիմնականում աշխատում ենք հարցերը լուծել հեռախոսով», – պարզաբանել է նա։
Ռուսաստանի ԱԳՆ–ում ընդհանուր առմամբ կորոնավիրուս է հաստատվել շուրջ 40 մարդու մոտ։ Մեծամասնությունը թեթև ախտանիշներ են ունեցել, սակայն մահվան մեկ ելք է արձանագրվել․ դիվանագետը 62 տարեկան էր։ Մահացածի կինը բուժաշխատող է (դա գաղտնիք չէ), աշխատում է շտապօգնությունում, և հավանաբար, ախտանշաններ չունեցող վարակակիր է եղել։
Հայ բժիշկներն աշխատում են օրնիբուն ու արդեն ուժասպառ են. ֆրանսահայ բժիշկ