COVID–19–ի համավարակն ամբողջովին փոխել է մեր կյանքը։ Արդյունքում մեր հիմնական պահանջմունքները չեն բավարարվում, ինչը սթրեսի է հանգեցնում։ Պատմում ենք, թե ինչպես կարող եք օգնել ինքներդ ձեզ նման դժվարին իրավիճակում։
Դրա համար պետք է կարողանալ կառավարել մտքերը, չտրվել վատ էմոցիաներին, լինել լավատես։
Խուճապային տրամադրության մեջ չընկնելու համար պետք է սահմանափակել նաև տեղեկատվության հոսքը։ Պետք չէ բոլորին լսել, ամեն ինչ կարդալ։ Անհրաժեշտ է պարզել այն աղբյուրները, որոնք առավել հուսալի և կշռադատված տեղեկություն են տրամադրում և ուսումնասիրել միայն դրանք։
Պետք է հիշել, որ կյանքում ամեն ինչ անցողիկ է, այնպես որ` սա էլ կանցնի։
Ինչպես պայքարել կորոնավիրուսային սթրեսի դեմ և քիչ ուտել. փորձագետի խորհուրդներ