ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանության մարզային վարչություններում: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` ՀՀ ոստիկանապետի հրամանով Վարդան Վարդանյանը նշանակվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ:
Ալիկ Հակոբյանը նշանակվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ` ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվելով ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից:
Գևորգ Ազիզյանն ազատվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ:
Սասուն Աբաղյանը նշանակվել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ։
Հիշեցնենք՝ հունիսի սկզբին Հայաստանում կադրային լուրջ փոփոխություններ տեղի ունեցան։ Ամսի 8-ին ՀՀ նախագահը ստորագրեց ԱԱԾ ղեկավար Էդուարդ Մարտիրոսյանի, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի և Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի պաշտոնանկության հրամանագրերը՝ հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները։
ԱԱԾ ղեկավար նշանակվեց Արգիշտի Քյարամյանը, ոստիկանության պետ` Վահե Ղազարյանը, իսկ ԶՈւ պետ` Օնիկ Գասպարյանը։
«Կոռուպցիայի որևէ դրսևորում անարձագանք չի մնալու». ԱԱԾ պաշտոնյա է կալանավորվել. տեսանյութ