ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Facebook սոցիալական կայքի օգտատիրոջ խուլիգանություն դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է Facebook սոցիալական կայքի օգտատիրոջ` բացառիկ ցինիզմով զուգորդված, բռնություն գործադրելու սպառնալիքով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ռուբեն Հայրապետյանի որդին չի կալանավորվի. դատարանը մերժել է բողոքը
Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Facebook» սոցիալական կայքի «Narek Sargsyan» օգտատերը ուղիղ եթերում, ինչպես նաև անհասցե սոցիալական բաց հարթակում, խոսելով Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած մի քանի դեպքերի մասին, դրանց մասնակիցների հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, լկտի ու վիրավորական արտահայտություններ՝ ուղեկցված բռնություն գործադրելու սպառնալիքներով:
Սերժ Սարգսյանի ընտանիքի մասին Փաշինյանի հրապարակած փաստերով իրավապահներն արդեն զբաղվում են
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ օգտատիրոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 5-րդ կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: