00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ տեղի կունենա ջերմամիջուկային ռումբի հետ, եթե F-35-ի պոչի մասը թռիչքի սկզբում պոկվի

© Sputnik / Сергей Мамонтов / Անցնել մեդիապահոցИстребитель-бомбардировщик Lockheed Martin F-35
Истребитель-бомбардировщик Lockheed Martin F-35 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս մեքենայի հետ ԱՄՆ-ում ի սկզբանե մեծ հույսեր էին կապում, բայց դրա գործնական շահագործումը հիասթափեցնում է մասնագետներին։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

F-35–ի նոր խնդիրները․ ի՞նչն է սխալ ամերիկյան ինքնաթիռում

Ֆիզիկայի օրենքները թքած ունեն ամերիկացի ավիակոնստրուկտորների ջանքերի վրա և անգամ ամենաթանկարժեք նախագծերին են ստիպում «վայրէջք կատարել»։ F-35 Lightning II ինքնաթիռներն ակնհայտորեն հենգրերոդ սերնդին չեն ձգում, բայց ԱՄՆ-ում, սովորության համաձայն, փորձում են շատ առումներով «հում» այդ ավիատեխնիկան ծայրեծար բեռնել գլոբալ առաջադրանքներով և զինամթերքով։ Կարծես թե F-35-ի տախտակամածի հայտնվելով` B61-12 ջերմամիջուկային ռումբերն ի վիճակի են փոխհատուցել հածանավի նախաձայնային արագությունը, «սթելսի» տեսանելիությունը ռադարների վրա, բարձր վթարայնությունն ու անկանխատեսելիությունը։

Истребитель Су-30СМ - Sputnik Արմենիա
Ռուսական կործանիչներն օդ են բարձրացել՝ ամերիկյան ԶՈւ ինքնաթիռները «որսալու»

The Aviationist պարբերականը երկուշաբթի օրը հայտնեց, որ ամերիկյան Էդվարդս ավիաբազայի (Կալիֆոռնիա նահանգ) շրջակայքում իրականացվել են F-35A Lightning II կործանիչի (Convetional Take Off and Landing մոդիֆիկացիայի, այսինքն՝ ստանդարտ թռիչք-վայրէջքով) մի շարք փորձարկումներ՝ փոփոխական հզորություն ունեցող մարտական մասի հետ B61-12 ջերմամիջուկային ռումբի կիրառմամբ։

Ջերմամիջուկային ռումբի կրող հանդիսացող այս երկակի նշանակության ինքնաթիռի սերտիֆիկացումը նախատեսվում է 2023 թ-ի հունվարին։ Այսպիսով, ծրագրային ապահովման թարմացման հետ մեկտեղ (Block 3A տարբերակից մինչև Block 4) F-35А կործանիչները պաշտոնապես հնարավորություն կունենան ջերմամիջուկային ռումբ կրել և կիրառել։ Ավելին՝ B61-12-ը ԱՄՆ-ի զինված ուժերի սպառազինության համակարգում ընդգրկելուց հետո «միջուկային կործանիչի պաշտամունքային դերը» F-15E-ից և F-16-ից կփոխանցվի F-35A-ին։ Արդիականացված B61-12 ջրային ռումբը նշանակալի է նշանառության նոր համակարգով և փոփոխական հզորության մարտական հատվածը (մինչև 50 կիլոտոննա)։

ԱՄՆ-ի «կործանիչ» շանտաժը․ ինչո՞վ կավարտվի Անկարայի ու Վաշինգտոնի նյարդերի խաղը

F-35 Lightning II բազմաթիրախային կործանիչ-ռմբակոծիչի ստեղծման ծրագրի արժեքը շուրջ 1,3 տրիլիոն դոլար է կազմել: F-35-ի տարբեր մոդիֆիկացիաներ թողարկվում են 2011 թ․-ից։ Այս մեքենայի հետ ԱՄՆ-ում ի սկզբանե մեծ հույսեր էին կապում, բայց դրա գործնական շահագործումը հիասթափեցնում է մասնագետներին։

Ավելի վաղ Պենտագոնին մոտ կանգնած Defense News պարբերականը հրապարակել էր F-35 Lightning II-ի քննադատական գնահատականները։ Փաստերը վկայում են` F-35-ը նախաձայնային կործանիչ է, որն առավելագույն այրման ընթացքում ի վիճակի է արագանալ ոչ ավելի, քանի 1 րոպե, իսկ 1 Մախը գերազանցող արագության դեպքում մեկ րոպե անց գերտաքացման հատվածի ոչնչացման վտանգ է առաջանում։

1,6 Մախ արագությունը գերազանցելու դեպքում ինքնաթիռի պոչը կարող է պարզապես պոկվել։ Հինգերորդ սերնդի կործանիչի մշտական (հածանավային) արագությունը չի կարող 1,4 Մախից փոքր լինել, հետևաբար, որևէ տեխնոլոգիական առաջընթաց տեղի չի ունեցել։ Փաստացի` F-35-ը շարունակում է մնալ չորրորդ սերնդի ինքնաթիռ, և ջերմամիջուկային ռումբերը դրա համար ուժերից վեր բեռ կարող են դառնալ։

Փոխհատուցող միջոցառումներ

Նախորդ տարվա ընթացքում «Համարյա հինգերորդ սերդնի» F-35 կործանիչի առանցքային թերությունների թիվը հաջողվեց նվազեցնել և հասցնել հինգի, ինչը միևնույնն է՝ չափազանց շատ է 100 միլիոն դոլար արժողությամբ մեքենայի համար։

Захватывающие кадры дозаправки истребителей в воздухе - Sputnik Արմենիա
Համացանցում են հայտնվել երկնքում վերալիցքավորվող ռուսական կործանիչների տպավորիչ կադրերը

Պենտագոնը հապշտապ ուղղեց «կիրառման բնութագրերը», և հիմա F-35-ը համարվում է կարճ արագացումների ընդունակ նախաձայնային ինքնաթիռ։

Քանի որ մեծ արագությունները սպառնում են կործանել ինքնաթիռի հիմնամասը, F-35-ի հատուկ թաքցնող սթելս-ծածկույթը և ինքնաթիռի պոչի հատվածում գտնվող բազմաթիվ ալեհավաքները, հրահանգը սահմանում է, թե քանի վայրկյան կարող են ռազմածովային ուժերի և ծովային հետևակի համար մոդիֆիկացված F-35B–ն ու F-35C–ը թռչել մոտ 1,2 Մախ արագությամբ։ Ավանդական թռիչք-վայրէջքով տարբերակը՝ F-35A-ն, կիսում է դրանց ընդհանուր թերությունները՝ ծրագրային ապահովումից մինչև ընթացքի ձայնի բարձրություն և ռադարային տեսանելիություն (անգամ նախաձայնային արագությունների դեպքում, եթե արտաքին կախոցների վրա ռազմամթերք կա)։

Ռուսական կործանիչներն ամերիկյան հետախույզ-ինքնաթիռներ են բռնել․ ի՞նչ էին փնտրում նրանք

Թվում է, թե «կայծակի» համբավը վերջնականապես փչացել է, բայց օգտագործման ընթացքում անսպասելիորեն նոր հատկություններ են ի հայտ գալիս։ Հունիսի 24-ին Air Force Magazine ամսագիրը հայտնեց, որ ամերիկյան F-35A կործանիչներին արգելված է մոտենալ ամպրոպային ամպերին ավելի, քան 25 մղոն (մոտ 40 կմ)։ Պարզվեց, որ օդանավի իներտ գազի գեներացիայի համակարգի կառուցվածքային առանձնահաատկությունները(OBIGGS) կարող են հանգեցնել օդում կործանիչի վառելիքի բաքերի պայթյունի՝ մթնոլորտային էլեկտրականության հոսանքից։ Հետաքրքիր է, որ նախկինում OBIGGS համակարգն արդեն իսկ պարսավանքի էր արժանացել և 2014 թվականին արդիականացվել էր (պայթյունավտանգությունը վերացված չէ։)

F-35 Lightning II նորագույն ինքնաթիռի հետ կապված աղետների շարքը թույլ է տալիս ենթադրել, որ հնարավոր են նաև այլ տհաճ ու վտանգավոր բացահայտումներ անգամ F-35 խաղաղ կիրառման դեպքում։ Էլ չասած, թե որքան խոցելի են ամերիկյան «կայծակները» հինգերորդ սերնդի ռուսական Су-57 կործանիչների հետ տեսականորեն բախվելու դեպքում կամ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների դեմ։

Թռիչք դեպի անհայտություն

Միացյալ Նահանգներն ակտիվորեն ձգտում են F-35-ները վաճառել իրենց դաշնակիցներին։ Եվ B61-12 արդիականացված (նախագծող) ջերմամիջուկային ավիառումբն ի սկզբանե նախատեսված է Եվրոպայի համար։ Սերիական արտադրությունը նախատեսվում է սկսել 2020 թվականին, միաժամանակ ամերիկացիները պատրաստվում են B61-12 ռումբերը տեղավորել իրենց եվրոպական բազաներում։

Истребитель пятого поколения Су-57 - Sputnik Արմենիա
Սու-57-ի փորձարկումներն ավարտված են. երբ ՌԴ ռազմաօդային ուժերը կստանան առաջին կործանիչները

Ընդ որում, իրավիճակները, երբ թռիչքի սկզբում՝ առավելագույն այրման պահին, միջուկային զենք կրող կործանիչի պոչը կպոկվի կամ դրան կայծակ կխփի, ամենևին բացառված չեն։ Հնարավոր են նաև այլ տարբերակներ, ամեն դեպքում՝ դաշնակիցներին լավ «դաս կհասնի»։ Ամերիկյան սպառազինությունը Եվրոպայի համար ավելի ու ավելի վտանգավոր է դառնում։ Գերմանիայի դիմադրությունն աճում է։ Ֆրանսիան ուղիղ հայտարարել է․ «Դադարեք մեր վզին փաթաթել F-35-ները»։

Սա ռազմական ավիաշինարարության ոլորտում ԱՄՆ-ի տեխնոլոգիական հնարավորությունները գերագնահատելու օրինաչափ հետևանքն է։ Ավելի վաղ անհաջող ճանաչվեց հինգերորդ սերնդի F-22 Raptor կործանիչի ստեղծման փորձը (ոչ հուսալի ռադիոկլանող ծածկույթ, հայտնաբերվում է մետրային տիրույթի ռադարներով, գործողության շառավիղը՝ ընդամենը 750 մետր, սերիական մեքենայի չափազանց բարձր գին՝ 350 միլիոն դոլար)։ Մինչդեռ հինգերորդ սերնդի(դե յուրե) F-22 և F-35 ինքնաթիռները այդպես էլ ընդունելի կառուցվածքային, մարտական, նախավաճառքային վիճակի չհասցնելով՝ ամերիկացիները հստակ ու պայծառ հայացքով են նայում ռազմական ավիացիայի ապագային։

Կայծակը հարվածել է կործանիչին. տեսանյութ օդաչուի խցիկից

Վաշինգտոնը ծրագրում է, որ վեցերորդ սերնդի առաջին կործանիչները պետք է երկինք բարձրանան մինչև 2030 թվականը։

Նկարագրությունից դատելով՝ դրանց համար արդեն անգամ պատրաստի հակառակորդ կա․ «Հաշվի առնելով հսկայական հեռավորությունները խաղաղօվկիանոսյան թատերաբեմում, հանուն որի նրանք կռվելու են», դրանցից սպասում են ավելի մեծ թռիչքային հեռավորություն՝ առանց վերալիցքավորման անհրաժեշտության, գերազանցություն օդում, մեծ կենսունակություն՝ ի հաշիվ ռադիոէլեկտրոնային պայքարի համալիրի։

Սակայն «հինգերորդ սերնդի» F-35 Lightning II-ի բազմաթիվ թանկարժեք անհաջողություններից հետո Ամերիկայի Կոնգրեսը հայտնեց, որ 2021թ․ ֆինանսական տարում մտադիր է սահմանափակել վեցերորդ սերնդի կործանիչների ստեղծման ծրագրի ֆինանսավորումը 85 տոկոսով։

Չինական կործանիչները բարձրագույն պիլոտաժի հնարքներ են ցուցադրել․ տեսանյութ

Լրահոս
0