ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Վերջին մեկ օրում Հայաստանում մահվան ևս 13 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսի մահացած անձանցից 10–ը տղամարդ են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Պացիենտները եղել են 79 (տղամարդ), 86 (տղամարդ), 62 (կին), 64 (տղամարդ), 48 (տղամարդ), 53 (տղամարդ), 70 (տղամարդ), 64 (տղամարդ), 64 (տղամարդ), 55 (տղամարդ), 51 (տղամարդ), 89 (կին) և 88 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 759–ով և դարձել 23 247։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 10,557 (-68) մարդ, կատարվել է 105,046 (+2310) թեստավորում, առողջացել են վարակվածներից 12,149–ը (+814)։ Գրանցվել է մահվան 410 (+13) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը` 131։