Կեմերովոյի բնակիչները նոր ռեկորդ են սահմանել։ Հաղթանակի հոբելյանի առթիվ նրանք 300 ավտոմեքենաներն այնպես են կանգնեցրել, որ դարձել է 75 թիվը, հետո տեխնիկայի ու զորահանդեսային հաշվարկների հաղթական երթ են կազմակերպել։ Այնուհետև տոնը տեղափոխվել է Մոսկվայի հրապարակ։
Բացառիկ ֆլեշմոբն ուղեկցվել է պարաշյուտային ցատկով։ Պարաշյուտիստները 1700 մետր բարձրության վրա ծածանել են Հաղթանակի դրոշը, որի մակերեսը 250 քմ է եղել։
Մեծ հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսի ամենավառ կադրերը
Դրա շնորհիվ ֆլեշմոբի մասնակիցները ռեկորդ են սահմանել։ Ռուսաստանի ռեկորդների գրքի ներկայացուցիչը գրանցել է այն ու հավաստագիր հանձնել Կուզբասի մարզպետ Սերգեյ Ցիվիլևին։
Ինչպես այն ժամանակ՝ 1945–ին էր․ ինչով էր հիշարժան 2020-ի Հաղթանակի շքերթը. լուսանկարներ
Հունիսի 24-ին կայացած միջոցառման կադրերը տարածվել են համացանցում։ Մանրամասները դիտեք տեսանյութում։