00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թինա Կանդելակին խոսել է Սաակաշվիլու հանդեպ ատելության և Սիմոնյանի հանդեպ սիրո մասին

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցПетербургский международный экономический форум. День второй
Петербургский международный экономический форум. День второй - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի ռուսաստանցի հաղորդավարուհի Թինա Կանդելակին հյուրընկալվել է «Հյուր Դմիտրի Գորդոնին» (В гостях у Дмитрия Гордона) հաղորդմանն ու անկեղծորեն պատասխանել է հարցերին՝ հաճելի և ոչ այդքան։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Հայտնի հաղորդավարուհի ու բիզնեսվումեն Թինա Կանդելակին այն մարդկանցից չէ, որոնք թաքցնում են իրենց անցյալը։ Այդ պատճառով նա անկեղծ է եղել ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի հետ զրուցում։

Թբիլիսյան մանկությունը

Կանդելակին ոչ միայն մշտապես հիշում է թբիլիսյան մանկությունը, այլ այն միշտ իր հետ է։ Նրա մանկության ընկերները հիմա ներառված են նրա բիզնեսում։

 «Այդ պատճառով մոսկովյան կինն այժմ շատ հեռու չէ վերքոտ ծնկերով այն թբիլիսյան աղջնակից, չի մոռացել է իր անցյալն ու հանգամանորեն չի թաքցնում է այն», - նշել է նա։

Телеведущая Тина Канделаки - Sputnik Արմենիա
Կանդելակին մեջբերել է Ռուբեն Վարդանյանին ու մի քանի խորհուրդ տվել

Հաջողակ հաղորդավարուհին ծնվել է Թբիլիսիի Հավլաբար հայկական թաղամասում գտնվող տանը, որտեղ այսօր տանում են բոլոր զբոսաշրջիկներին։ Ասում են՝ ժամանակին այնտեղ Թամար թագուհու նստավայրն է եղել։

«Ժամանակին այդ շենքի կեսը պատկանել է առևտրական Գիրգիդովներին, մի մասն ել՝ իմ տատին ու պապին։ Այն անհավանական մեծ էր», - ասել է Թինան։

Թեև շենքի մեծ մասը Կանդելակիենց ընտանիքին էր պատկանում, խորհրդայնացման շրջանում այնտեղ ուրիշ մարդկանց են բնակեցրել։ Իսկ որոշ ժամանակ անց բոլորին այդ շենքից հանել են։ Հիմա այդ տունը հյուրանոցի է վերածվել։

Ինչպե՞ ս է կարելի չսիրել Վրաստանը

«Ինձ այսօր միանգամից մի քանի հոգի զանգել էին հին ընկերներից, ինչպե՞ս կարող եմ չսիրել այդ մարդկանց։ Ինձ համար, ինչպես ցանկացած ժամանակակից մարդու, Վրաստանը դադարել է լինել այն հեռավոր վայրը, որից ես հեռացել եմ։ Տեխնոլոգիաների շնորհիվ մենք բոլորս օրական 24 ժամ միասին ենք», - նշել է Կանդելակին։

Նա խոստովանել է, որ Սահակաշվիլու օրոք հայրենիք գնալու հնարավորություն չի ունեցել, սակայն նրա հեռանալուց հետո, նորից սկսել է այցելել։ Վերջին անգամ հաղորդավարուհին իր ընտանիքի հետ պատմական հայրենիք է այցելել իր ծննդյան օրը։

«Դու արդեն շատ բան ես ապացուցել աշխարհին». Կանդելակին շնորհավորել է Սիմոնյանին

«Սահակաշվիլին ամբողջովին կեղծ է, նա քաղաքական վարակ է», - նշել է Թինան ու ավելացրել է, որ ատում է նրան։

Նրանք մի անգամ հանդիպել են Վրաստանի երկրորդ նախագահ Էդուարդ Շևարդնաձեի նստավայրում։ Կանդելակիի խոսքով՝ Սահակաշվիլին նրա աչքերին նայելով անձամբ ասել է, որ պատերազմելու է Ռուսաստանի դեմ (2008 թվականի իրադարձությունները – խմբ․)

«Ասացի նրան, որ աշխարհի տերը ժամանակն է, ոչ թե թագավորները (დრონი მეფობენ, და არა მეფები)... Չգիտեմ՝ հիշում է, թե ոչ», - նշել է Կանդելակին։

Սիմոնյանն իմ ջանան է

«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի ու RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մասին հարցին Կանդելակին հակիրճ է պատասխանել․ «նա իմ ջանան է»։

Խոստովանել է, որ ավելի պարտաճանաչ, ավելի բարոյական մարդու չի ճանաչում։ Սիմոնյանը իր խոսքի տեր մարդ է, երկաթե լեդի։

«Մարգոյին ամենաշատը սիրում եմ այն բանի համար, որ նա կարողանում է ցանկացած` ամենաբարդ հարցը դեմքին տալ․․․ Մեր հարաբերություններն ինձ համար շատ թանկ են», - ամփոփել է Կանդելակին։

Նա խոստովանել է նաև, որ Սիմոնյանն օգնում է իրեն բարելավել անգլերենի իմացությունն ու ամեն օր նույն ժամին դասեր է ուղարկում։

Հիշեցնենք, որ Թինաթին Կանդելակին ծնվել է Թբիլիսիում 1975 թվականի նոյեմբերին։ Հայրը` Գիվի Կանդելակին, մասնագիտությամբ տնտեսագետ է, մայրը` Էլվիրա Ալավերդյանը` բժիշկ։

Լրահոս
0