ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրեց վետերաններին աթոռներից չկանգնել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի զեկույցի ժամանակ։
Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթից առաջ Վլադիմիր Պուտինը շփվել է վետերանների հետ։ Նա սեղմել է հյուրերի ձեռքերը, իսկ երկու վետերան բավականին երկար ինչ-որ բան էին պատմում պետության ղեկավարին։ Պուտինն ի պատասխան գլխով էր անում։
ՌԴ նախագահի հետ նույն շարքում նստած են պետությունների ղեկավարներ, որոնք Մոսկվայում են Հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթի առիթով։ Նախագահի աջ կողմում վետերան է նստած, իսկ մի քիչ այն կողմ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Հիշեցնենք` Կարմիր հրապարակում հանդիսավոր միջոցառումներին մասնակցում է 13 008 զինծառայող, 216 միավոր տեխնիկա և 75 անօդաչու թռչող սարք։
Պատերազմի մասին բանաստեղծություններ կարդացեք․ ՌԴ խորհրդի խոսնակը` Մեծ հաղթանակի օրվա մասին
Շքերթին մասնակցելու համար Ռուսաստանի մայրաքաղաք են ժամանել զինծառայողներ 13 օտարերկրյա պետություններից` Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Մոլդովայից, Սերբիայից, Հնդկաստանից, Մոնղոլիայից, Չինաստանից։