00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դու ապրում ես Նիկոլ Փաշինյանի հիվանդագին իրականության մեջ»․ Մինասյանը՝ Մարուքյանին

© Sputnik / Asatur YesayantsМикаел Минасян
Микаел Минасян  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Միքայել Մինասյանը դիմել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության մյուս անդամներին հորդորելով դառնալ իրական ընդդիմություն, շեշտելով, որ Հայաստանի Ազգային ժողովում արդեն կա մեկ ընդդիմություն՝ ի դեմս ԲՀԿ-ի։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան` Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, Facebook-ի իր էջում գրառում է կատարել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի մասին և նրան անվանել «Նիկոլ Փաշինյանի հիվանդագին պսևդոիրականության ստրուկ»։

Наира Зограбян и Эдмон Марукян на заседании Парламента (18 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Լուսավոր Հայաստանը» ՍԴ կդիմի Քոչարյանի գործի քննությունից հետո. ԲՀԿ կոչին չեն միանա

«Քեզ երկու տարի մեղադրում են, որ դու իմ պրոյեկտն ես ու դրանով քո արժանապատվության հաշվին կարողանում քթիցդ բռնած ուղղորդել: Դու ապրում ես Նիկոլ Փաշինյանի հիվանդագին իրականության մեջ ու դարձել ես այդ պսևդոիրականության ստրուկը։ Իմ հետ ասոցացվելու վախից դարձել ես խամաճիկ, պետության և ժողովրդի թշնամու իշխանության խղճուկ կցորդ` քեզ հետ կործանելով բազմաթիվ փայլուն երիտասարդների ապագան ու քաղաքական կարիերան»,-գրել է Մինասյանը։

Նրա խոսքով` Մարուքյանն այսօր ուներ ընտրություն՝ պետության ու պետության թշնամու միջև, սակայն ընտրեց երկրորդը՝ սեփական ձեռքերով խփելով Հայաստանի ժողովրդավարության դագաղի վերջին մեխը:

ԼՀԿ–ն պնդում է` չեն կարող ՍԴ դիմել այն հիմքով, ինչ ԲՀԿ–ն է ասում. անգիտությո՞ւնն է պատճառը

«Արժանապատվությունդ կուլ տալով, երեք տարի քեզ վրա «ոտք սրբողների» շանտաժին ենթարկվելով՝ դու կոտրեցիր մեր պետության ողնաշարը՝ գործելով քաղաքական և բարոյական ինքնասպանություն։ Հայաստանի Հանրապետությունում այսուհետև չկան կողմեր։ Կա´մ դու խելագարի հետ ես կա´մ ժողովրդի։ Ես պատրաստ էի այսօր ինքս դառնալ քո «պրոյեկտը», եթե կանգնեիր ժողովրդի կողքին, բայց դու ընտրեցիր երկրի քաղաքական ասպարեզից թարախի հետ դեն շպրտվելու հեռանկարը: Դու դեն կնետվես` ընդմիշտ կրելով «նախկինի» ու «նիկոլականի» խարանը։ Չկասկածե՜ս: Քաղաքական տզրուկների ինստիտուտն էլ ենք թողնելու անցյալում»,-ընդգծել է Մինասյանը:

Նա դիմել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության մյուս անդամներին հորդորելով դառնալ իրական ընդդիմություն։

«Հայաստանի Ազգային ժողովում արդեն կա մեկ ընդդիմություն՝ ի դեմս ԲՀԿ-ի։ Չնայած բոլոր քաղաքական հալածանքներին՝ նրանցից յուրաքանչյուրը միշտ բացճակատ ու բարձր գլխով է քայլելու, որովհետև առանց վարանելու իրենցից կախված ամեն բան արեցին իրավական պետության ոչնչացումը կանխելու համար:Երանի հոգով ուժեղներին»,-եզրափակել է Մինասյանը:

Հիշեցնենք` «Լուսավոր Հայաստանը» ԱԺ–ի ընդունած սահմանադրական փոփոխությունների նախագծի առնչությամբ Սահմանադրական դատարան կդիմի, սակայն նրանց դիմումը կունենա այլ հիմքեր։ Նրանք ՍԴ կդիմեն, երբ կավարտվի նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ–ում նախատեսված նիստը։

Герб партии Дашнакцутюн - Sputnik Արմենիա
Դաշնակցությունը «Լուսավոր Հայաստանին» կոչ է անում միանալ ԲՀԿ նախաձեռնությանը

ԲՀԿ–ն հայտնել էր, որ դիմելու է ՍԴ` սահմանադրական բարեփոխումների նախագծի սահմանադրականությունը վիճարկելու։ Նրանք կոչով դիմել էին ԼՀԿ իրենց գործընկերներին` միանալ իրենց, որպեսզի պատգամավորների` անհրաժեշտ թվով ստորագրություն ունենան։ «Երեկ Քոչարյանի պաշտպանն ասաց, որ սահմանադրական փոփոխությունների ողջ գործընթացն արվում է, որպեսզի ՍԴ–ում եղած Քոչարյանի գործն իր ավարտին չհասնի այս ՍԴ կազմով։ Մեր խմբակցությունը քննարկել է ու որոշել` չմիջամտել այդ գործընթացին, թողնել, որ այն մնա իրավական սահմաններում: Եվ հենց Քոչարյանի գործի քննությունն ավարտվի, ՍԴ կդիմենք»,–ասաց Մարուքյանը` հավելելով, որ ԲՀԿ–ի նախաձեռնությանը չեն միանա, քանի որ նրանց ներկայացրած հիմքով պատգամավորները ՍԴ դիմելու իրավունք չունեն։

ՀՀ Ազգային ժողովը հունիսի 22-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագիծը, որով Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում ու շարունակում աշխատել որպես ՍԴ անդամ, իսկ ՍԴ երեք անդամները, որոնք այդ պաշտոնում աշխատել են 12 տարուց ավելի, ուղարկվում են թոշակի:

ԲՀԿ–ն ստորագրահավաք է նախաձեռնում Սահմանադրական դատարան դիմելու համար

Հետո խորհրդարանը ընդունեց նաև «ԱԺ կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությունը, որով Սահմանադրական փոփոխությունները ՀՀ նախագահի կողմից չպիտի ստորագրվեն: ՀՀ նախագահը պետք է ստորագրեր միայն «ԱԺ կանոնակարգի» փոփոխությունը, որից հետո այն ուժի մեջ կմտնի, և ԱԺ նախագահը կհրապարակի Սահմանադրական փոփոխությունների փաթեթը: Այդ պահից ՍԴ նախագահը պաշտոնանկ կհամարվի, իսկ ՍԴ երեք դատավորների լիազորությունները կդադարեն:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին ստորագրեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը։

Իշխանությունների սրտի ՍԴ նախագահի էտալոնը Վահե Գրիգորյանն է. ԲՀԿ

Լրահոս
0