Մոսկվայում կազմակերպվող Հաղթանակի զորահանդեսը միշտ է անջնջելի տպավորություն թողել հանդիսատեսի վրա: Բացառություն չէր նաև այսօրվա հոբելյանական շքերթը։
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցեցին 13 008 զինծառայող, 216 միավոր տեխնիկա, 75 թռչող սարք:
Զինծառայողները զորահանդեսին մասնակցելու համար Ռուսաստանի մայրաքաղաք էին մեկնել 13 պետությունից` Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Մոլդովայից, Սերբիայից, Հնդկաստանից, Մոնղոլիայից, Չինաստանից։
Կարմիր հրապարակով անցավ նաև Հայաստանից մեկնած 75 հոգանոց զորախումբը։ Զինվորականներին առաջնորդում էր գնդապետ Աշոտ Հակոբյանը։
Զորահանդեսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց, որ ԽՍՀՄ ժողովուրդը ծանր գին է վճարել Եվրոպայի ազատության համար, մեր պարտքն է հիշել, որ նացիզմի դեմ պայքարի հիմնական բեռն ընկել է խորհրդային ժողովրդի վրա։
Դիտեք շքերթի ամենավառ կադրերը։