ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Այսօր՝ հունիսի 24-ին, ժամը 13:38–ին Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից «Armenia» ընկերության օդանավն ուղղություն է վերցրել դեպի Երևան։ Այս չվերթով Հայաստան են վերադարձել 124 քաղաքացի։ Տեղեկությունը հայտնում է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված` չարտերային չվերթեր են կազմակերպվում, որոնցով Հայաստան են վերադառնում աշխարհի տարբեր երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիները:
Պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես տեղափոխվում են ինքնամեկուսացման վայրեր: