ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Արմավիրի մարզի Գայ գյուղի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայանում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացել է հունիսի 24-ին, ժամը 11։18-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:37-ին, մարվել՝ 11:50-ին:
Այրվել են բենզալցակայանի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 25 քմ), բենզինի տարաների ջերմամեկուսիչը (մոտ 8 քմ) և սառնարան։
Ողբերգական ավտովթար Էջմիածին-Արմավիր ճանապարհին. 2 վարորդն էլ մահացել են
Արինա Հ․-ն (ծնված 1986 թ․) ձեռքերի և դեմքի հատվածում տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Ողբերգական դեպք Վանաձորում. լճից 44–ամյա կնոջ դիակ են դուրս բերել