00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ Սահմանադրական դատարանի 7 դատավորներ հայտարարություն են տարածել

© Sputnik / Arsen HaytyanЗаседание Конституционного суда Армении (4 сентября 2019). Еревaн
Заседание Конституционного суда Армении (4 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտարարությանը միացած ՍԴ անդամները իշխանություններին հորդորում են իրենց գործողություններում և որոշումներում առաջնորդվել բացառապես Սահմանադրությամբ։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի - Sputnik. Սահմանադրական դատարանի 9 դատավորներից 7-ը՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գլխավորությամբ հայտարարություն են տարածել, որտեղ իրենց մտահոգությունն են հայտնում Սահմանադրական դատարանին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ՝ հիշեցնելով, որ դրանց վերաբերյալ դիրքորոշումներ են արտահայտել նաև հայաստանյան և միջազգային կառույցները։

Депутат Наира Зограбян во время протеста у здания СНБ, где проходит допрос Гагика Царукяна (14 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
ԲՀԿ–ն ստորագրահավաք է նախաձեռնում Սահմանադրական դատարան դիմելու համար

«Հորդորում ենք հանրային իշխանության բոլոր մարմիններին իրենց գործողություններում և որոշումներում առաջնորդվել միայն և բացառապես Սահմանադրությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Հայտարարությունը ստորագրած դատավորները նաև նշում են, որ Սահմանադրական դատարանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները բնականոն հունով՝ ապահովելով Սահմանադրության գերակայությունը։

Նշենք, որ հայտարարությանը միացել են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Արայիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Հրանտ Նազարյանը և Արևիկ Պետրոսյանը:

Հայտարարությանը չեն միացել ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովը հունիսի 22-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագիծը, որով Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում ու շարունակում աշխատել որպես ՍԴ անդամ, իսկ ՍԴ երեք անդամները, որոնք այդ պաշտոնում աշխատել են 12 տարուց ավելի, ուղարկվում են թոշակի:

ԼՀԿ–ն պնդում է` չեն կարող ՍԴ դիմել այն հիմքով, ինչ ԲՀԿ–ն է ասում. անգիտությո՞ւնն է պատճառը

Նույն օրը խորհրդարանն ընդունեց նաև «ԱԺ կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությունը, որով Սահմանադրական փոփոխությունները ՀՀ նախագահի կողմից չպիտի ստորագրվեն: ՀՀ նախագահը պետք է ստորագրեր միայն «ԱԺ կանոնակարգի» փոփոխությունը, որից հետո այն ուժի մեջ կմտնի, և ԱԺ նախագահը կհրապարակի Սահմանադրական փոփոխությունների փաթեթը: Այդ պահից ՍԴ նախագահը պաշտոնանկ կհամարվի, իսկ ՍԴ երեք դատավորների լիազորությունները կդադարեն:

Нжде Овсепян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
ՍԴ–ն չի կարող քննել իր կազմին վերաբերող հարցը. փորձագետը` ստեղծված իրավիճակի մասին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին կեսգիշերն անց ստորագրեց ԱԺ ընդունած մի շարք օրենքներ, որոնց թվում նաև՝ «ԱԺ Կանոնակարգ օրենքում» կատարված հիշյալ փոփոխության մասին օրենքը:

Այսպիսով, ՍԴ փոփոխությունների համար բավական կլինի միայն Սահմանադրության փոփոխությունների մասին օրենքի պաշտոնական հրապարակումը:

«Չի կարելի իրիկունը քնել, առավոտը զարթնել ու ասել` դու այլևս դատավոր չես»․ Ֆելիքս Թոխյան

 

Լրահոս
0