ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի - Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ բռնաբարության մեղադրանքով տարիներ առաջ քննված քրեական գործի նյութերը տարածելու վերաբերյալ հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
Նա նշեց, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի (մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության հավաքելը և տարածելը) հատկանիշներով և ուղարկվել է ՔԿ՝ նախաքննության։
Հիշեցնենք՝ օրերս սոցիալական ցանցերում հրապարակվեց 41 տարվա վաղեմության քրեական գործից մանրամասներ, ըստ որի՝ Ծառուկյանը մեղադրվել է բռնաբարության համար:
ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Վճռաբեկ դատարանը 1991թ-ին կայացրած վճռով բեկանել է Ծառուկյանի նկատմամբ 22 տարի առաջ կայացրած մեղադրական դատավճիռը, արդարացրել ու նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացրել:
Նշենք, որ 1979թ-ի մեղադրական դատավճռով Ծառուկյանը մեղադրվել է ՀՍՍՀ քրեական օրենսգրքի 112.1 և 144 հոդվածներով նախատեսված արարքների համար, այն է՝ բռնաբարություն և կողոպուտ:
Դատախազությունը Ծառուկյանին կալանավորելու պահանջով բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան
Քրեական գործի նյութերը հունիսի 8-ին հրապարակվել է նաև ՀՀ վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» լրատվական կայքում:
Ծառուկյանի խոսնակն այս հրապարակման մեջ միտում էր տեսնում: Տոնոյանի խոսքով՝ ավելի քան չորս տասնամյակ առաջ սարքած դատական գործն արխիվներից հանում ու տարածում են՝ առանց հիշատակելու, որ այդ գործով վաղուց արդեն մարդու անմեղությունն ապացուցող դատավճիռ է կայացվել:
Ըստ ԲՀԿ-ի՝ Ծառուկյանի դեմ հրապարակումները հաջորդեցին հունիսի 6-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստում ԲՀԿ առաջնորդի ելույթին, որում նա հայտարարեց, որ ՀՀ կառավարության 100 տոկոսը պետք է փոխվի:
Ծառուկյանին չկալանավորելը կապված է նրա տարիքի ու կորոնավիրուսի առկայության հետ. Սիմոնյան