Տոնական դիզայնի առանցքային գաղափարը հոբելյանական 75 թիվն է։ Այն հիմք է դարձել դեկորացիաների մեծ մասի համար։ Տոնական զարդարանքի հիմնական տարրերը դրոշաներն են ու Մեծ հայրենականի տարեթվերը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել փողոցներին, որոնցով շքերթի օրը՝ հունիսի 24-ին, ռազմական տեխնիկա է անցնելու։
Գովազդային վահանակներին տոնական պաստառներ ու թեմատիկ տեսահոլովակներ են ցուցադրվելու, իսկ երեկոյան Մոսկվայում տոնական լուսավորություն կմիացվի։
ՀՀ ԶՈՒ 75 զինծառայողներ մեկ շարասյունով կմասնակցեն հոբելյանական շքերթին։ Նրանք կտանեն Թամանյան դիվիզիայի մարտական դրոշը և Հայաստանի Հանրապետության դրոշը։ Մեկնելուց առաջ հայ զինվորականները փորձ են անցկացրել Երևանում։ Նրանք բավական երկար մեկուսացված են եղել կորոնավիրուսով չվարակվելու համար։
Ինչպես է հայկական զորախումբը պատրաստվում Մոսկվայի զորահանդեսին. տեսանյութ
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պատճառով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը մայիսի 9–ին չանցկացվեց։ Մայիսի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Հաղթանակի օրվան նվիրված տոնական շքերթը կկայանա հունիսի 24–ին։
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք միջոցառումներին։ Նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նամակ էր գրել՝ ափսոսանքով հայտնելով, որ չի կարողանալու մասնակցել Հայրենական մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Նա նշել էր, որ գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս իրեն իրականացնել այդ ուղևորությունը: Ուստի որշել է ձեռնպահ մնալ Մոսկվա կատարելիք այցից, ինչն արդեն իսկ մանրամասն քննարկվել և համաձայնեցվել էր ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի աշխատակազմերի միջև։ Վարչապետի խոսքով` իր համար մեծ պատիվ կլիներ ներկա գտնվել հոբելյանական շքերթին:
Ինչպես էին ԽՍՀՄ ժողովուրդներն անձնվիրաբար պայքարում ֆաշիզմի դեմ. տեսանյութ