ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը որոշել է փորձեր անցկացնել իր ու կնոջ՝ Ժաննա Լևինայի արտաքինի վրա։ Նա ֆոտոշոփի օգնությամբ իրեն կին է սարքել, իսկ կնոջը` տղամարդ։ Մարտիրոսյանը հրապարակել է լուսանկարն Instagram-ում։
View this post on Instagram
«Եթե Ժաննա Լևինա-Մարտիրոսյանը տղամարդ լիներ, իսկ ես՝ կին։ Ի՞նչ կասեք։ Հավանո՞ւմ եք», - հարցրել է Գարիկը բաժանորդներին։
Երկրպագուները հավանել են փոփոխությունները, հրապարակումն ավելի քան 35 հազար «հավանություն» է ստացել։
Գարիկ Մարտիրոսյանն ու կինը պարում են «Սուպեր Ժորիկի» «Զոլոտո» երգի ներքո
««Նման եք ծերացած Բուզովային»։ «Մինչև հիմա տանը մնացած կլինեիր»։ «Բասկովն ու Լոլիտան»», - գրել են բաժանորդները։
Ժաննա Լևինան ու Գարիկ Մարտիրոսյանը միասին են արդեն ավելի քան 20 տարի։ Նրանք ամուսնացել են 1998 թվականին։ 2004 թվականի ամռանը ծնվել է նրանց դուստրը` Ժասմինը։ Որդին` Դանիելը, լույս աշխարհ է եկել 2009 թվականի հոկտեմբերին։
Ի՞նչ տեսք ունեին Գարիկ Մարտիրոսյանն ու նրա կինը 13 տարի առաջ. լուսանկար