ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Հունիսի 24-ին՝ ժամը 17։30-ին, Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը։ Ավիատոմսի արժեքը 10․300 ռուբլի է։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը:
«Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից։Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)»,- նշված է հաղորդագրության մեջ։
Դեսպանատունը հիշեցնում է, որ ՀՀ սահմանը հատող քաղաքացիները պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների։
Մոսկվայից Երևան հերթական չարտերային չվերթը կիրականացվի
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 10-ին Կրասնոդար-Երևան չարտերային չվերթով Հայաստան է վերադարձել 240 քաղաքացի: