00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իշխանությունների սրտի ՍԴ նախագահի էտալոնը Վահե Գրիգորյանն է. ԲՀԿ

© Sputnik / Asatur YesayantsДепутаты Арман Абовян и Ивета Тоноян на заседании Парламента по вопросу лишения Гагика Царукяна депутатской неприкосновенности (16 июня 2020). Еревaн
Депутаты Арман Абовян и Ивета Тоноян на заседании Парламента по вопросу лишения Гагика Царукяна депутатской неприкосновенности (16 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը համոզված է, որ իշխանությունը շարունակում է հետևողական հաշվեհարդար տեսնել ՍԴ-ի կամ ՍԴ-ի դատավորների նկատմամբ:

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Այսօր խորհրդարանական ուժերի ճեպազրույցների ժամին, մեկնաբանելով «Իմ քայլի»` Սահմանադրության փոփոխությունների մասին նախագիծը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ասաց` 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորներին թոշակի ուղարկելու նախագիծը վկայում է, որ իշխանությունը փորձում է ստեղծել ձեռնասուն ՍԴ:

«Այս արտակարգ դրության պայմաններում, երբ երկիրն իսկապես օրհասական խնդրի առաջ է կանգնած, իշխանությունները, միևնույնն է, շարունակում են հետևողական հաշվեհարդար տեսնել ՍԴ-ի կամ ՍԴ դատավորների նկատմամբ: Ես, իհարկե, հասկանում եմ, որ իշխանությունների սրտի ՍԴ նախագահի էտալոնը Վահե Գրիգորյանն է, որը մեկ տարի շարունակ չկատարելով իր գործառույթները` ստացել է շուրջ 15 մլն աշխատավարձ, օգտվել է դատավորի համար սահմանված բարիքներից»,-ասաց նա:

Տոնոյանը նաև նշեց, որ այսօր Սահմանադրության փոփոխության ժամանակը չէ, և կոչ արեց իշխանությանը հետ կանգնել հակասահմանադրական գործողություններից՝ միաժամանակ հիշեցնելով, որ խորհրդարանում գործում է Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, որի նպատակը Սահմանադրության փոփոխությունների իրավական ուղին գտնել է:

Председатель Конституционного суда Армении Грайр Товмасян отвечает на вопросы журналистов после проведения обыска СК (24 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Իմ քայլը» գտել է Հրայր Թովմասյանին պաշտոնից ազատելու տարբերակը

Նշենք, որ այսօր` ժամը 13:00–ին, խորհրդարանն արտահերթ նիստ կգումարի, որի օրակարգում Սահմանադրության փոփոխության հարցն է: Արտահերթ նիստի համար ԱԺ խորհրդի որոշմամբ սահմանվել է 3-ժամյա ռեժիմ, ինչը նշանակում է, որ առաջին ընթերցումից հետո նախագիծը չի ներկայացվի ՍԴ գնահատականին:

ՀՀ Սահմանադրությանը փոփոխությունների իր նախագիծը հունիսի 19-ին ԱԺ նախագահին էր ներկայացրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը:

Դրանով առաջարկվում է փոփոխություններ կատարել 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով ընդունված 213-րդ հոդվածում, որով կարգավորվում է Սահմանադրական դատարանի անդամների (դատավորների) և նախագահի պաշտոնավարումը:

Իշխանությանն անհանգստացնո՞ւմ է Քոչարյանի ազատության մեջ գտնվելը. Սիմոնյանի պատասխանը

Նախագծի հեղինակներն առաջարկում են պաշտոնանկ անել մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված այն դատավորներին, որոնց պաշտոնավարման 12 տարին լրացել է։ Իսկ այն անդամները, ում պաշտոնավարման 12 տարին չի լրացել, ըստ նախագծի կշարունակեն աշխատել ՍԴ անդամի կարգավիճակում՝ մինչև 12 տարին լրանալը: Թափուր մնացած տեղերը կլրացվեն մեկամսյա ժամկետում:

Իսկ ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի նախագահին, նախագծով նախատեսվում է նրա պաշտոնավարումը ևս դադարեցնել ու պաշտոնը թափուր մնալուց հետո ընտրել նոր նախագահ:

Իշխող խմբակցության հեղինակած օրենքի նախագծի ընդունումից հետո փաստորեն Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարի չի լրացել, կազատվի ՍԴ նախագահի պաշտոնից, բայց կշարունակի աշխատել որպես ՍԴ դատավոր: Իսկ ՍԴ երեք անդամները՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը, որոնք ավելի քան 12 տարի աշխատել են ՍԴ դատավորի պաշտոնում, կգնան թոշակի:

Ինչու չեն սպասել Վենետիկի հանձնաժողովի պատասխանին. պատգամավորը` ՍԴ–ի թնջուկի մասին

Լրահոս
0