00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իշխանության յուրացո՞ւմ, թե՞ խորհրդարանական ժողովրդավարություն. ԱԺ-ի որոշման գնահատականները

© Sputnik / Asatur YesayantsВрио первого вице-премьера Арарат Мирзоян на внеочередном заседании Парламента Армении (24 октября 2018). Еревaн
Врио первого вице-премьера Арарат Мирзоян на внеочередном заседании Парламента Армении (24 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ-ում ընդունված սահմանադրական փոփոխությունների շուրջ Sputnik Արմենիան լսել է քաղաքական ու իրավական տարբեր գնահատականներ: Եթե մի կողմը ընդունված օրենքը համարում է իշխանության յուրացում, մյուս կողմը դա համարում է ժողովրդավարության ցուցանիշ:

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik, Նելի Դանիելյան. ԱԺ-ում այսօր ընդունված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը գտնվում է քրեական տիրույթում, և խոսքը իշխանության յուրացման մասին է: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:

«Խնդիրն արագացվածությունը չէ, խնդիրը բովանդակությունն ու պրոցեսն է, օրինակ՝ չդիմելը ՍԴ-ին և այն բովանդակությունը, որը ներկայացվել է ԱԺ-ին»,-ասաց Հարությունյանը:

Ինչ վերաբերում է իշխանության շտապողականությանը, Դավիթ Հարությունյանի համզմամբ` դրա պատճառն այն է, որ իշխանությունը համոզված էր, որ Վենետիկի հանձնաժողովը դրվատանքի խոսքեր չի ասելու իր ներկայացրած նախագծի հասցեին, չնայած` հանձնաժողովի ներկայացրած դիրքորոշման մեջ Դավիթ Հարությունյանը որոշակի շեղումներ հանձնաժողովի «դասական դիրքորոշումից», այնուամենայնիվ, նշմարում է:

Руководитель фракции Мой шаг Лилит Макунц на внеочередном заседании парламента Армении (12 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Սահմանադրությունը փոփոխվեց «Իմ քայլը» +1 բանաձևով

«Պատահական չէ, որ այստեղ նկատում ենք դրույթներ, որ այս անգամ սա կարելի է անել, բայց հետագայում հանկարծ ոչ ոքի մտքով չանցնի նման բան անել, որ սա շատ սպեցիֆիկ է ու կարելի է Հայաստանի դեպքում անել, բայց, ենթադրենք, Հունգարիայի կամ Լեհաստանի դեպքում Վենետիկի հանձնաժողովը շատ խիստ քննադատությամբ է հանդես եկել»,-ասաց նա:

Բայց Դավիթ Հարությունյանի դիտարկմամբ՝ որքան էլ որ Վենետիկի հանձնաժողովի սատարումը ՀՀ իշխանությունների քաղաքական օրակարգին ակնհայտ է, հանձնաժողովը նաև որոշ լուրջ հարցադրումներ է ներկայացնում, որոնցից, ըստ Հարությունյանի, երևում է, որ ընթացող պրոցեսն ակնհայտորեն չի բավարարում անգամ հանձնաժողովի ներկայացրած մեղմ պահանջներին: 

«Պատահական չէ, որ 82-րդ կետում Վենետիկի հանձնաժողովն արդեն ինքն էլ ստիպված նշում է, որ այն օրենսդրական նախաձեռնությունը, որ այսօր քննարկվում է խորհրդարանում, չի համապատասխանում իր եզրահանգումներին»,- ասաց Հարությունյանը:

Հայտնի է` ինչ կարծիք ունի Վենետիկի հանձնաժողովը իշխանության առաջադրած 3 հարցի առնչությամբ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, օրինագծի համահեղինակ Տաթև Հայրապետյանը համաձայն չէ հնչող քննադատություններին և վստահեցնում է, որ իրենց նպատակը սահմանադրական ճգնաժամին լուծում տալն էր այն պայմաններում, երբ հանրաքվե անցկացնելը Հայաստանում կորոնավիրուսի համավարակի պատճառով անհնար է:

«Իհարկե, ավելի գերադասելի կլիներ, որ ՍԴ-ի հետ կապված ճգնաժամային խնդիրը լուծվեր հանրաքվեի միջոցով, բայց այս պահի դրությամբ ընտրվեց միջանկյալ լուծում»,- ասաց նա:

Իսկ լուծումը, Հայրապետյանի բնորոշմամբ, տարբերվում է նրանից, ինչ ի սկզբանե դրվել էր հանրաքվեի: Եվ պատգամավորական նախաձեռնությունը, Տաթևիկ Հայրապետյանի համոզմամբ, ամբողջությամբ տեղավորվում է Աժ լիազորությունների շրջանակում:

Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովի պատասխանին չսպասելուն, պատգամավորը նշեց, որ իրենց համար կարևոր է միջազգային այդ կառույցի կարծիքը, բայց նախագծի հեղինակներն ավելի հարմար գտան իրենց նախագիծը հանրայնացնել ու հանրությանը ներկայացնել իրենց առաջարկած լուծումը՝ չսպասելով հանձնաժողովի պատասխանին:

Премьер-министр Карен Карапетян представил Президенту Армену Саркисяну заявление об отставке правительства - Sputnik Արմենիա
Սահմանադրությունը կփոփոխվի առանց ՀՀ նախագահի կողմից վավերացվելու

«Օրբելի» վերլուծական կենտրոնի քաղաքական վերլուծաբան Աղասի Մարգարյանը համակարծիք չէ նախկին նախարարի այն տեսակետին, թե իշխող քաղաքական ուժը չսպասեց Վենետիկի հանձնաժողովի պատասխանին:

Sputnik Արմենիայի հետ զրույցում նա հիշեցրեց, որ տարբեր քաղաքական ու հասարակական շրջանակներ մինչ այդ արդեն հատվածներ էին հրապարակում հանձնաժողովից ստացված փաստաթղթից, ու քաղաքական ամեն ուժ այն մեկնաբանում է իրեն հարմար տեսանկյունից:

«Սա ինքնին վկայում է այն մասին, որ այդ խորհրդատվական կարծիքները չեն կարող ՀՀ Սահմանադրությանն ու ՀՀ քաղաքացու պատկերացումներին լիարժեք համապատասխանել: Եվ դա, կարծում եմ, նաև նորմալ է մեծ հաշվով, որովհետև մենք գործ ունենք կառույցների հետ, որոնք պետք է խուսափեն առճակատող ու աղաղակող կտրուկ մեկնաբանություններ տալուց»,- ասաց նա:

Անդրադառնալով ԱԺ մեծամասնության նախաձեռնած գործընթացին` քաղաքական վերլուծաբանը շեշտեց, որ այն նոր չէ, դրա մասին խոսվել է նաև նախկինում, դրա շուրջ նաև հանրաքվե էր նախաձեռնվել: Իսկ այն, որ Սահմանադրության փոփոխությունը ստանձնել է խորհրդարանը, Աղասի Մարգարյանի դիտարկմամբ, խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրի համար տրամաբանական է:

300.1 հոդվածի արտահայտություններն ու Վենետիկի հանձնաժողովի սպասելի կարծիքը

«Վերահաս աղետի մասին ինչ-որ հայտարարությունները, որ տեսնում ենք, պետք է դրանք հետևենք մեկ այլ տեսանկյունից. վերջիվերջո` մենք խորհրդարանական, կամ գոնե խորհրդարանականի ձգտող պետական կառավարման ապարատ ունենք, իսկ խորհրդարանական կառավարմամբ երկրում առաջնային մանդատ ունեցող ԱԺ-ն իրավասու է լուծել ցանկացած խնդիր: Գուցե դա կտրուկ է հնչում, բայց անկախ ոլորտից` խորհրդարանը կարող է լուծել ցանկացած խնդիր, սկսել ցանկացած քննարկում ու գալ քաղաքական կամ ժողովրդավարական լուծման: Դա նորմալ պրոցես է»,- ասաց նա՝ հեռակա կարգով արձագանքելով ԱԺ-ի հասցեին հնչող քննադատություններին, որոնք նա ևս նորմալ է համարում՝ հավելելով, որ կան քաղաքական խնդիրներ, շահեր ու ցանկացած մոտեցում ժողովրդավարական երկրում պետք է արժանանա տարբեր քաղաքական գնահատականների ու մեկնաբանությունների:

Выступление омбудсмена Армана Татояна на Международной конференции, посвященной 15-летию офиса омбудсмена в Армении (26 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՄԻՊ-ը ԱԺ պատգամավորին հորդորել է կարդալ սահմանադրական օրենքի դրույթները

Հիշեցնենք՝ ԱԺ-ն հունիսի 22–ին ընդունեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագիծը, որն ԱԺ նախագահին էր ներկայացվել հունիսի 19-ին: Դրանով առաջարկվում է, մասնավորապես, փոփոխություններ կատարել 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով ընդունված 213-րդ հոդվածում, որով կարգավորվում է Սահմանադրական դատարանի անդամների (դատավորների) և նախագահի պաշտոնավարումը:

Նախագծի հեղինակներն առաջարկում են պաշտոնանկ անել մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված այն դատավորներին, որոնց պաշտոնավարման 12 տարին լրացել է։ Իսկ այն անդամները, որոնց պաշտոնավարման 12 տարին չի լրացել, ըստ նախագծի` կշարունակեն աշխատել ՍԴ անդամի կարգավիճակում: Թափուր մնացած տեղերը կլրացվեն մեկամսյա ժամկետում:

Հանրաքվեն կչեղարկվի. Հրայր Թովմասյանը և ՍԴ դատավորները կշարունակեն պաշտոնավարել

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի նախագահին` նախագծով նախատեսվում է նրա պաշտոնավարումը ևս դադարեցնել, ու պաշտոնը թափուր մնալուց հետո ընտրել նոր նախագահ:

Իշխող խմբակցության հեղինակած օրենքի նախագծի ընդունումից հետո, փաստորեն, Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարին չի լրացել, կազատվի ՍԴ նախագահի պաշտոնից, բայց կշարունակի աշխատել որպես ՍԴ դատավոր:

Իսկ ՍԴ երեք անդամները՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը, որոնք ավելի քան 12 տարի աշխատել են ՍԴ դատավորի պաշտոնում, կգնան թոշակի:

Տեղի է ունենում պրոցես, որի գնահատականը պատմությունը կտա. Հրայր Թովմասյան. տեսանյութ

Լրահոս
0