00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյուղ առ գյուղ ընկած մարդիկ են պեղում, որ ասեն՝ իրենց փող ենք տվել. Զոհրաբյան

© Photo : Facebook / Tert.amБрифинг депутатов Парламента Армении в прямом эфире (16 июня 2020). Еревaн
Брифинг депутатов Парламента Армении в прямом эфире (16 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նաիրա Զոհրաբյանը հիշեցնում է, որ գլխավոր դատախազը ԱԺ-ում իր հարցին ի պատասխան ասել էր՝ հանգիստ եղեք, փաստերը ավելի քան բավարար են, բայց այժմ համայնք առ համայնք են ընկել, որպեսզի մարդիկ գտնեն, որոնք կհաստատեն ԲՀԿ–ի ընտրակաշառք բաժանելու կամ խոստանալու հանգամանքը:

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ իրենք պատեհ պահի կքննարկեն Սահմանադրական դատարան դիմելու հարցը: 

Гагик Царукян прибыл на судебное заседание (21 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ծառուկյանին չկալանավորելը կապված է նրա տարիքի ու կորոնավիրուսի առկայության հետ. Սիմոնյան

«Բնականաբար այդ գործիքը կա, ԲՀԿ-ի ձայները բավարար չեն ՍԴ դիմելու համար. այս պահին «Լուսավոր Հայաստանի» մեր գործընկերների հետ նման հարց չենք քննարկել: Ես չեմ բացառում, որ պատեհ պահի կքննարկենք նաև այդ հարցը»,– ասաց Զոհրաբյանը։

Նրա խոսքով` երկրում սկսվել են քաղաքական ռեպրեսիաներ, այդ պատճառով էլ իշխանությունը շտապում է ՍԴ հարցը լուծելու հարցում։

«Այսօր ԱԱԾ-ի տարածած բոյևիկ հայտարարության մեջ, որ դիմում են մեր հայրենակիցներն, ովքեր ունեն տեղեկություն ԲՀԿ-ի կողմից ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու մեջ: Իսկ գլխավոր դատախազը ԱԺ-ում իմ հարցին ի պատասխան ասում էր՝ հանգիստ եղեք, փաստերը ավելի քան բավարար են: Ի դեպ, ասեմ՝ հիմա համայնք առ համայնք, տերև առ տերև, գյուղ առ գյուղ ընկած մարդիկ են պեղում, որոնք կհամաձայնեն մաթեմատիկայի տետրակի վրա գրել, որ ասենք, օրինակ, Ծառուկյանը, մեզնից որևէ մեկը ընտրությունների ժամանակ իրենց կամ փող է տվել, կամ փողի խոստում է տվել: Քանի որ դա բավարար չէ, հիմա էլ ԱԱԾ բոևիկ ռոլիկով են այդ հայտարարությունը անում: Այս ամենը սկսվեց այն պահից, երբ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ի հատուկ նիստում հնչեցրեց բավականին կոռեկտ ու կշռադատված մտահոգություններ երկրի առջև ծառացած լուրջ խնդիրների վերաբերյալ»,- նշեց Զոհրաբյանը:

Հիշեցնենք` հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը: Դատախազությունը հայտարարել է, որ այդ որոշումը բողոքարկելու է Վճռաբեկ դատարանում:

«Զգույշ ընտրեք բառերը». Ծառուկյանի պաշտպանի խորհուրդը դատախազությանը

ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել։

Гагик Царукян и Арман Абовян перед зданием суда (21 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Գագիկ Ծառուկյանն այնքան չկա՞, որ ազդի նախաքննության վրա, թե՞ խորհրդարանը խայտառակ եղավ

Առաջին քրեական գործը վերաբերում է «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» խաղատներին, ըստ որի` դրանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 30 մլրդ դրամի վնաս:

Երկրորդ քրգործը վերաբերում է 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին: Ըստ գործի նյութերի` ԲՀԿ-ն հարյուր հազարների ընտրակաշառք է բաժանել:

Իսկ երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանն օտարված հողատարածքին: Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների արդյունքում, ըստ գործի, համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Դատական ակտն անհիմն և ապօրինի է. Ծառուկյանի հարցով դատախազությունը կդիմի Վերաքննիչ դատարան

Հունիսի 16-ին ԱԱԾ-ն հանդես եկավ նաև չորրորդ քրեական գործի մասին հայտարարությամբ, որը վերաբերում է արդեն 2017թ-ի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի կատարած ընտրախախտումներին: Նույն օրը ԱԺ–ն որոշեց Գագիկ Ծառուկյանին զրկել անձեռնմխելիությունից և թույլ տալ, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվի:

Լրահոս
0