00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվայից Երևան հերթական չարտերային չվերթը կիրականացվի

Բաժանորդագրվել
Դեսպանությունը տեղեկացնում է, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են, սակայն դրանցում ուղեբեռ ներառված չէ։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Հունիսի 22-ին ևս մեկ չարտերային թռիչք կկայանա Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայից, որտեղ հայրենիք վերադառնալու ցանկություն ունեցող դեռ հարյուրավոր ՀՀ քաղաքացիներ կան։ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ վաղը «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը ժամը 18։00-ին կիրականցի «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը։

Встреча пассажиров спецрейса из Италии в аэропорту Звартноц (16 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Հատուկ չվերթով ռուսաստանցի բժիշկներ են գալիս Հայաստան

«Ցուցակագրված քաղաքացիները, որոնց հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հունիսի 21-ին (մինչև ժամը 21։00-ն) և հունիսի 22-ին (ժամը 10։00-ից մինչև 14։00-ն)»,- նշված է դեսպանության պաշտոնական հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ավիատոմսի արժեքը 13 հազար ռուբլի է։ Արժեքի մեջ ներառված են մինչև 23 կգ մեկ կտոր ուղեբեռ և մինչև 8 կգ կշռող մեկ կտոր ձեռքի ուղեբեռը։ Դեսպանությունը տեղեկացնում է, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են, սակայն դրանցում ուղեբեռ ներառված չէ։
Օդանավակայանում ուղևորների հաշվառումը կմեկնարկի թռիչքից երեք ժամ առաջ՝ ժամը՝ 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)։

Առաջիկա օրերին մոտ 10 չվերթ կիրականացվեն ՌԴ-ից, Ուկրաինայից և Բելառուսից

Ավելի վաղ հաղորդել էինք, որ ՌԴ մի քանի քաղաքներից մոտ մեկ տասնյակ չվերթեր կիրականացվեն դեպի Հայաստան։ Հունիսի 20-ին իրականացվել է Մոսկվա-Երևան հատուկ չվերթը։ Հունիսի 24-ին «Արմենիա Էյրքոմփանին» երկկողմանի չվերթեր կիրականացնի Երևանից դեպի Դոնի Ռոստով և Կրասնոդար։

Լրահոս
0