00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:15
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ինչու չեն սպասել Վենետիկի հանձնաժողովի պատասխանին. պատգամավորը` ՍԴ–ի թնջուկի մասին

© Sputnik / Andranik GhazaryanТатевик Айрапетян
Татевик Айрапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է իրենց խմբակցության կողմից ԱԺ նախագահին ներկայացված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծին։ 
Հայրապետյան. «Սահմանադրական փոփոխությունների նախագծով ՍԴ–ի խնդրին տալիս ենք միջանկյալ լուծում»

Տաթևիկ Հայրապետյանի փոխանցմամբ` իրենք, խոստման համաձայն, փնտրում էին սահմանադրական ճգնաժամի լուծման տարբերակներ, առավել ևս, որ սահմանադրական հանրաքվեն հասկանալի պատճառով չեղարկվեց, քանզի իրենք չէին պատրաստվում որևէ կերպ վտանգել հանրային առողջությունն անգամ նման հարցի լուծման համար։ 

«Մեր լիազորությունների սահմաններում փորձեցինք գտնել փոքր–ինչ միջանկյալ լուծում, որի շնորհիվ կկարողանանք ներկա Սահմանադրական դատարանին տալ այնպիսի կարգավիճակ, ինչպիսին պետք է ունենա 2015թ.–ին ընդունված Սահմանադրության համաձայն, և նախագիծը դեռ պետք է քննարկվի Ազգային Ժողովում»,– նշում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։ 

Председатель Конституционного суда Армении Грайр Товмасян отвечает на вопросы журналистов после проведения обыска СК (24 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Հանրաքվեն կչեղարկվի. Հրայր Թովմասյանը և ՍԴ դատավորները կշարունակեն պաշտոնավարել

Տաթևիկ Հայրապետյանի դիտարկմամբ` նախագծի ընդունումից հետո Հրայր Թովմասյանը կդադարի զբաղեցնել ՍԴ նախագահի պաշտոնը, քանի որ տարբեր զեղծարարությունների միջոցով իրեն նշանակել էր այդ պաշտոնում, իսկ մյուս դատավորների դեպքում, որոնց պաշտոնավարման 12 տարին լրացել է, առաջարկվում է, որպեսզի նրանք դադարեցնեն զբաղեցնել ՍԴ դատավորի պաշտոնը։  

«Ամբողջ տրամաբանությունն այն է, որ ինչ–որ չափով ՍԴ իրավիճակը համապատասխանի 2015թ.–ին ընդունված Սահմանադրության տառին և ոգուն։ Շատ ավելի գերադասելի կլիներ, եթե հանրաքվեի միջոցով ամբողջականորեն լուծվեր ՍԴ ի շուրջ ստեղծված ճգնաժամը, բայց այս պահի դրությամբ ընտրվեց ավելի միջանկյալ լուծում»,– նշում է պատգամավորը։ 

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու նախագծի հեղինակները չեն սպասել Վենետիկի հանձնաժողովի պատասխանին, քանի որ ՀՀ իշխանությունները խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել էին այդ հեղինակավոր կառույցին, Տաթևիկ Հայրապետյանը նշում է, որ թեև նախագծի հեղինակը որոշեց այն հրապարակել ավելի շուտ, այդուհանդերձ իրենց համար կարևոր նշանակություն ունի միջազգային այդ կառույցի կարծիքը, սակայն փաստը մնում փաստ, որ պատգամավորները պետք է ինչ–որ լուծում առաջարկեին ստեղծված իրավիճակի կապակցությամբ։

Հրայր Թովմասյանը պարգևավճարից զրկել է իրեն ու Վահե Գրիգորյանին

«Վենետիկի հանձնաժողովի տեսակետում կարող են լինել ընդհանուր համընկնումներ կամ տարբերություններ, բայց մենք կառաջարկենք այն լուծումը, որին մենք ենք հանգել։ Եթե ԱԺ–ն ամբողջությամբ լիազորված լիներ լուծելու հարցը, ապա հանրաքվեի խնդիր չէր առաջանա, և քանի որ հանրաքվեն անխուսափելի էր որոշ սահմանափակումների պատճառով, բայց հետագայում հասկանալի պատճառով չեղարկվեց, այդուհանդերձ ԱԺ–ն այդ սահմանափակումների մեջ որոշեց հանդես գալ որոշակի լուծման տարբերակով»,– նշում է պատգամավորը։ 

Ըստ նրա` խնդրին պետք է հետագայում տրվի գլոբալ լուծում և վերջնական գնահատական, որպեսզի մեկ ընդհանուր գծի մեջ լինի առաջընթաց, որտեղ իշխանության տարբեր ճյուղերն իրար կհավասարակշռեն, բայց քանի դեռ չի լուծվել ՍԴ ճգնաժամը, ժողովրդավարությունն ամուր հիմքերի վրա չի կարող լինել։ 

Նշենք, որ իշխող խմբակցության հեղինակած օրենքի նախագծի ընդունումից հետո Հրայր Թովմասյանը կշարունակի աշխատել ՍԴ դատավորի կարգավիճակում, իսկ ՍԴ երեք անդամներ կգնան թոշակի:

Լրահոս
0