00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ողջ մնալը նրա արյան մեջ է. ժամագործ Գարոն աշխատում է` անտեսելով ցույցերն ու կորոնավիրուսը

© Photo : PxhereЧасы с кукушкой
Часы с кукушкой - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գարոն Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի սերունդներից է։ Նրա տատն ու պապը փրկվել են կոտորածից, փախել են Սիրիա։ Գարոն ծնվել է 1944թ․-ին Դամասկոսում։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Գոյատևումն այս տարեց տղամարդու արյան մեջ է, հիացմունքով գրում է ամերիկացի լրագրող Լորին Փարքսը հայ ժամագործ Գարոյի մասին, որն ապրում է Կալիֆոռնիա նահանգի Դաունի քաղաքում։ Լրագրողը հուզիչ ակնարկ է գրել 76-ամյա տղամարդու մասին՝ հրապարակելով այն տեղական «The Downey Patriot» պարբերականում։

Գարոն արդեն ավելի քանի 60 տարի է՝ զբաղվում է ժամացույցների վերանորոգմամբ։ 15 տարեկան է եղել, երբ սկսել է ժամացույցներ նորոգել, այն ժամանակ դեռ ընտանիքի հետ Սիրիայում էր ապրում՝ Դամասկոսում։ Նախորդ դարի վերջին տեղափոխվելով ԱՄՆ՝ շարունակել է զբաղվել սիրելի գործով։ Հիմա Գարոն օրեր շարունակ նստում է իր արհեստանոցում, բայց առաջ, երբ առողջությունը թույլ էր տալիս, ինքն էր գնում մարդկանց տուն և հենց տեղում նորոգում ժամացույցները։ Դաունիում նրան գրեթե բոլորն են ճանաչում և ցանկացած «ժամացուցային» հարցով նրան են դիմում, չէ՞ որ ժամացույցների մասին՝ մեխանիկականից մինչև էլեկտրոնային, նա ամեն բան գիտի։

© Photo : Facebook / Garo's Watch RepairsԳարոն
Ողջ մնալը նրա արյան մեջ է. ժամագործ Գարոն աշխատում է` անտեսելով ցույցերն ու կորոնավիրուսը - Sputnik Արմենիա
Գարոն

Գարոն արհեստանոցում մենակ չի աշխատում, նրա ազգականներից մեկը` Ռիտան, նույնպես զբաղվում է այս գործով։ Արդեն մի քանի տարի է` յուրացնում է Գարոյի մասնագիտությունը։ Արհեստանոցը նրանց համար ընտանեկան բիզնես է դարձել։

«Ժամացույց նորոգելու արվեստը գրքերով չես սովորի։ Եթե չհետևես ժամագործի աշխատանքին, երբեք չես սկսի տիրապետել այս գործին։ Ես ամեն ինչ սովորել եմ` հետևելով, թե ինչպես է հորեղբայրս աշխատում»,-պատմել է Ռիտան ամերիկյան պարբերականին։

Ծեր ժամագործի մասին հոդվածը վերնագրված է «Դաունիի ժամագործի պատմությունը ողջ մնալու մասին է»։ Բանն այն է, որ այս տարի Գարոյի արհեստանոցը գրեթե չի փակվել, չնայած կորոնավիրուսի համավարակին և Ամերիկայում «Սևերի կյանքը կարևոր է» կարգախոսով անցկացվող զանգվածային բողոքի ցույցերին։

«Չեմ կարող ձեռքերս ծալած նստել»,-ասել է Գարոն ու աշխատել իր արհեստանոցում։

Ռիտան պատմում է, որ դեռ համավարակից ու բողոքի ցույցերից առաջ հորեղբոր արհեստանոցը ևս մի աղետ է տեսել, որից հետո ով ասես կհուսահատվեր ու կփակեր կրպակը, բայց ոչ իր հորեղբայրը։

Беспорядки в Сан-Диего у ресторана Пушкин - Sputnik Արմենիա
Փրկել է «Պուշկին» ռեստորանը. Ղազարյանը պատմել է հայկական բիզնեսի և ԱՄՆ-ում ցույցերի մասին

«Նախկին արհեստանոցը Փարամաունթ փողոցում էր` բիզնես կենտրոնի շենքում։ Հորեղբայրս վստահ էր, որ դա իր բոլոր գործիքների ու ժամացույցների համար անվտանգ վայր է։ Ուղղակի կողպում էր դուռը և ամեն ինչ թողնում էր արհեստանոցում։ Կես տարի առաջ գիշերվա կեսին ինչ-որ մեքենա հարվածել ու մտել էր բիզնես կենտրոնի շենքի մեջ, ուղիղ հորեղբորս արհեստանոցի մեջ։ Այն լրիվ քարուքանդ էր եղել»,-հիշում է Ռիտան։

Կոտրված պատուհաններն ու ծուխը Գարոյին չեն վախեցրել։ Նա գործիքները, ապրանքներն ու հրդեհից փրկված պարագաները տեղափոխել է նոր արհեստանոց։

«Ողջ մնալը Գարոյի արյան մեջ է։ Նա Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդկանց սերունդներից է։ Նրա տատն ու պապը փրկվել են կոտորածից, փախել են Սիրիա։ 1944թ․-ին Դամասկոսում ծնվել է Գարոն»,-եզրափակում է ամերիկացի լրագրողը։

Ի տարբերություն այս ընթացքում փակված մի շարք ձեռնարկությունների՝ Գարոյի արհեստանոցն աշխատում է շուրջօրյա ռեժիմով։ Նրա հաճախորդները` մարդիկ, որոնք, ինչպես և Գարոն, հպարտանում են իրենց պատմությամբ և արմատներով, շարունակում են այցելել նրան։ Բերում են հին ժամացույցները, որոնք ծնողներից են նվեր ստացել կամ ժառանգել են տատիկ-պապիկներից։

Արդյո՞ք մարդը մոտ ապագայում կապրի 150 տարի

Լրահոս
0