00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեղադրանք է առաջադրվել Առինջ համայնքի ղեկավարին և պաշտոնատար այլ անձանց

Բաժանորդագրվել
Քննչական կոմիտեն հայտնում է, որ նրանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Առինջ համայնքի ղեկավարին, «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության փոխտնօրենին և մի քանի այլ անձանց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Председатель КГД Гагик Хачатрян на итоговом заседании 2012 года (28 декабря 2012). Еревaн - Sputnik Արմենիա
«Մուլտի գրուպի» տնօրենը խոշոր կաշառք է տվել Գագիկ Խաչատրյանին. նոր մանրամասներ

Ըստ ՔԿ–ի` ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննությամբ պարզվել են «Եուրոմոթորս» ՓԲ ընկերության ներկայացուցիչ, «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության փոխտնօրենի կողմից խաբեությամբ «Սմարթ Քոնսրաքշն» ՍՊ ընկերությանը առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և խմբի կազմում իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ պատրաստելու, ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ղեկավարի կողմից իր պաշտոնեական դիրքը չարաշահելու, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի տեսուչի և «Թեքնո Քազա» ՍՊ ընկերության ճարտարապետի կողմից խմբի կազմում իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ պատրաստելու դեպքերի մի շարք հանգամանքներ:

Գագիկ Ծառուկյանի փեսային դատարանի բակում տուգանեցին

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի տեսուչին և «Թեքնո Քազա» ՍՊ ընկերության ճարտարապետին՝ մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասով, «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության փոխտնօրենին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով և 184-րդ հոդվածի (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) 2-րդ մասի 1-ին կետով, ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ղեկավարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով նախատեսված արարքներ առերևույթ կատարելու համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

«Մուլտի գրուպի» տնօրենը կալանավորվել է. նոր մանրամասներ քրգործից

Լրահոս
0