00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ` Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը որոշելու

© Sputnik / Asatur YesayantsГагик Царукян отвечает на вопросы журналистов после выхода из зала суда (19 июня 2020). Еревaн
Гагик Царукян отвечает на вопросы журналистов после выхода из зала суда (19 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գագիկ Ծառուկյանը զարմացած է։ Նա պատրաստ է ինքնակամ պատիժ կրել, եթե երկրի տնտեսական, սոցիալական վիճակի համար ինքն է մեղավոր։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը գնացել է խորհրդակցական սենյակ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը որոշելու։ Լրագրողների հետ զրույցում լուրը հայտնեց ինքը` Ծառուկյանը` դուրս գալով դատարանից։

«Տույժ, տուգանք վճարած լինեի, ուրիշ բան։ Բայց Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահին, քաղաքական երկրորդ ընդդիմադիր ուժի ղեկավարին կալանավորելը ո՞րն է։ Եթե երկրի տնտեսական, սոցիալական վիճակի համար ես եմ մեղավոր, ես պատրաստ եմ ինքնակամ պատիժ կրել»,–ասաց Ծառուկյանը` հավելելով, որ զարմացած է։

Նշենք, որ արդեն երեք օր է` դատարանը քննում էր Ծառուկյանի կալանավորման միջնորդությունը։ Դատավորը կալանավորման որոշումը կհայտնի այս կիրակի։

Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել։ Առաջին քրեական գործը վերաբերում է «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» խաղատներին, որի համաձայն` դրանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 30 մլրդ դրամի վնաս: Երկրորդ քրգործը վերաբերում է 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին: Ըստ գործի նյութերի` ԲՀԿ-ն հարյուր հազարների ընտրակաշառք է բաժանել:

Гагик Царукян прибыл на судебное заседание (17 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքը մտահոգ է Ծառուկյանի գործով

Իսկ երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանն օտարված հողատարածքին: Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների արդյունքում, ըստ գործի, համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

«Ասել, որ Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվում է քաղաքական ռեպրեսիա, տեղին չէ». Մարգարյան

Հունիսի 16-ին ԱԱԾ-ն հանդես եկավ նաև չորրորդ քրեական գործի մասին հայտարարությամբ, որը վերաբերում է արդեն 2017թ-ի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի կատարած ընտրախախտումներին:

Գագիկ Ծառուկյանի փեսային դատարանի բակում տուգանեցին

Նույն օրը ԱԺ–ն որոշեց Գագիկ Ծառուկյանին զրկել անձեռնմխելիությունից և թույլ տալ, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվի։

Ինչ կլինի մեր մարզիկների հետ, եթե Ծառուկյանը չգլխավորի ՀԱՕԿ-ը. սպորտը և քաղաքականությունը

 

Լրահոս
0