00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
37 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որտեղից է հիմնականում տարածվում կորոնավիրուսը, և քանի քաղաքացի է վարակված, բայց տանը

© Sputnik / Janna PoghosyanДосуг Цовагюхцев
Досуг Цовагюхцев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առողջապահության նախարարի խոսքով` հիվանդացող քաղաքացիների տարիքասեռային կազմը ցույց է տալիս, որ դա կարող է լինել ցանկացած մեկիս հարազատը, ծնողը, տատիկն ու պապիկը, որոնք ունեն զարկերակային բարձր ճնշում ու այլ հիվանդություններ:

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Այսօր կառավարության նիստում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց` վերլուծությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի ամենամեծ տարածման կետերը բակային տարածքներն են: 

«Երբ մենք նայում ենք զրուցարանում նստած նարդի խաղացող մեր տարեց քաղաքացիներին, միայն դիմակն է, որ կարող է նրանց փրկել իրար վարակելուց ու հետո ծանր վիճակում ռեանիմացիայում հայտնվելուց: Սա այն պարզ գիտակցումն է, որին մինչև չհասնենք, չենք կարողանալու դիմակայել այդ մարտահրավերին»,- ասաց Թորոսյանը:

Հանրային կուտակման այլ վայրերում՝ կենտրոնական փողոցներում, տնտեսվարող սուբյեկտներում կատարված վարչարարության շնորհիվ, ըստ Թորոսյանի, իրավիճակն այսօր շատ ավելի լավ է, քան բակային տարածքներում, սգո և ուրախության արարողություններում ու այլ հավաքներում:

Премьер-министр РА Никол Пашинян на заседании правительства (23 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Մենք ստիպված ենք ավելի կոշտ միջոցներ կիրառել. Փաշինյան

«Դրանք շատ մեծ վտանգ են ներկայացնում դրանց մասնակիցների համար: Ես պարզապես չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է նման անտարբերություն ցուցաբերել մեր ծնողների, մեր հյուրերի ծնողների, մեր ամենահարազատ մարդկանց նկատմամբ: Այս գիտակցումը մենք պետք է ունենանք, որովհետև հիվանդացող քաղաքացիների տարիքասեռային կազմը ցույց է տալիս, որ դա կարող է լինել ցանկացած մեկիս հարազատը, մեր ծնողը, իմ տատիկն ու պապիկը, ովքեր ունեն զարկերակային բարձր ճնշում ու այլ հիվանդություններ»,- ասաց Թորոսյանը:

Ներկայացնելով առկա վիճակագրությունը՝ նախարարը նշեց, որ այսօր առավոտյան 09:00-ի դրությամբ 143 քաղաքացի կարիք ունեն հոսպիտալացման: Նրանցից 25-ը գտնվում են տանը:

Գիտնականները զգուշացրել են` ապաքինվելուց հետո կորոնավիրուսի հակամարմիններն անհետանում են

«Բարեբախտաբար, 80 և ավելի ցածր թթվածնային պարունակությամբ քաղաքացիներ, որոնք համարվում են ծանր, այս պահին տանը չունենք: Սակայն ունենք բազմաթիվ քաղաքացիներ, որոնք գտնվում են այլ բժշկական կենտրոններում, որտեղ նեղ մասնագիտական կորոնավիրուսային բուժում չի իրականացվում և կարիք ունեն տեղափոխվելու այլ մասնագիտացված հիվանդանոցներ»,- ասաց Թորոսյանը:

Кареты скорой помощи перед зданием медцентра Сурб Григор Лусаворич (2 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Մեղավորները կստանան արժանի պատիժը». Գյումրիում մահացած կնոջ հարազատները բողոքում են

Նախարարը հայտնեց, որ կորոնավիրուսային բուժման տեղերի ավելացման արդյունքում այսօր ՀՀ-ում 263 մահճակալ է տրամադրված կորոնավիրուսային հիվանդների վերակենդանացման նպատակով ու ազատ տեղեր գրեթե չեն լինում:

Ի դեպ 2 շաբաթ առաջ այդ մահճակալների թիվը 200 էր:

444 քաղաքացի ներկա պահին գտնվում է ծանր, 131-ը` ծայրահեղ ծանր վիճակում, որոնցից 39-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին:

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 665–ով և հասել 18698-ի։ 

Այս պահին փաստացի բուժում է ստանում 10 728 մարդ, կատարվել է 89 992 թեստավորում, առողջացել են վարակվածներից 7560–ը (+746) ։ Գրանցվել է մահվան 309 (+7) դեպք։

Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 99 է (+3)։

Կորոնավիրուսից մահացել են 7 պացիենտ. ամենաերիտասարդը 62–ամյա մի տղամարդ է

Լրահոս
0