ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Հունիսի 18-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, տարածքի տեղազննությամբ հայտնաբերել են ներնետված փաթեթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը։
«Հայտնաբերված փաթեթում առանձնացված փաթեթներով եղել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 83 գրամ քաշով դեղնականաչավուն, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող 0.6 և 0.7 գրամ քաշերով սպիտակ, բյուրեղանման զանգվածներ, ինչպես նաև «PGN 300» մակնշմամբ «Պրեգաբալին» (Լիրիկա) տեսակի, 9.7 գրամ քաշով 19 դեղապատիճ և ծալովի շեղբով դանակ»,– նշված է հաղորդագրության մեջ:
«Նուբարաշենի» կալանավորներից մեկը ձեռքերը ծալած չի նստել ու թմրանյութի իրացմամբ է զբաղվել
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
ՃՈ տեսուչը թմրամիջոց է օգտագործել. նրան ազատել են աշխատանքից