00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Մելիքյան. «Հեռուստաընկերությունները դեռ դուրս չեն եկել ստվերից և թափանցիկ չեն աշխատում»

© Sputnik / Andranik GhazaryanАшот Меликян
Ашот Меликян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը վստահեցնում է, որ հեռուստաընկերությունների պարագայում գովազդային շուկան մեզ մոտ միշտ եղել է քաղաքականացված։
Մելիքյան. «Հեռուստաընկերությունները դեռ դուրս չեն եկել ստվերից և թափանցիկ չեն աշխատում»

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն իր ղեկավարած հանձնաժողովի 2019թ.–ի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ Ազգային ժողովում հայտարարել էր, որ Հայաստանում հեռուստաընկերությունները դուրս են եկել ստվերից ու սկսել են գրանցել իրենց եկամուտները։

Աշոտ Մելիքյանը, սակայն, այլ կարծիք ունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա ասաց` նորություն չէ այն իրողությունը, որ հեռուստաընկերությունները միշտ, որքան ունեցել են հնարավորություններ, թաքցրել են իրենց իրական սեփականատերերին, և երբ խոսվել է այդ երևույթի մասին, պահանջել են ապացույցներ։

«Նույն կերպ կարելի է ասել, որ սեփականությունը հեռուստաոլորտում թափանցիկ է, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Դրա համար անհրաժեշտ են և՛ օրենսդրական փոփոխություններ, և՛ համապատասխան աշխատանքային կուլտուրա, որպեսզի յուրաքանչյուր հեռարձակող իր պարտքը համարի ներկայացնել, թե ով է իր իրական սեփականատերը և ի վերջո սկսի բաց աշխատել իր լսարանի հետ»,– նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը։

Անդրադառնալով հեռուստաընկերությունների անկախ գործելակերպի խնդրին և մասնավորապես Հանրայինի եթերում գովազդ տեղադրելու հարցին` Մելիքյանն ընդգծեց, որ գովազային շուկան միշտ եղել է քաղաքականացված, և այն ընկերությունները, որոնք հիմնական գովազդատուներն են, միշտ, համեմայնդեպս վերջին տասնամյակներին, աշխատել են հաճոյանալ օրվա իշխանությանը, ուստի չի բացառվում, որ այդ ձգտումը պահպանվել է մինչ օրս։

Девушка с маской и смартфоном - Sputnik Արմենիա
Նկարող հեռախոս ունեցող ամեն մարդ քայլող հեռուստատեսություն է. ո՞ւր է տանում ՏՏ զարգացումը

«Եթե նույնիսկ համարենք, որ գովազդատուներն անկախ են, ապա զուտ արդար մրցակցության առումով Հանրային հեռուստաընկերությանը գովազդի հնարավորություն տալը սխալ է, որովհետև վերջինս պետբյուջեից ստանում է ահռելի գումարներ, և այդ միջոցները ստանալով հանդերձ` նաև գովազդի թույլտվությունը անհավասար պայմաններ է ստեղծում հանրայինի ու մասնավոր հեռուստաընկերությունների համար։ Առանց այդ էլ գովազդային շուկան շատ մեծ չէ, որպեսզի բավարարի այս քանակի հեռուստաընկերությունների պահանջները»,– նշում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը։

Մելիքյանի դիտարկմամբ` այսօր ակնհայտ է նաև համացանցի ու հեռուստաընկերությունների միջև մրցակցությունը։ Ըստ այդմ` երբ համացանցը, իսկ ավելի ստույգ` առցանց մեդիան, Հայաստանում սրընթաց զարգացում ապրեց, տեղի ունեցավ լսարանի միգրացիա հեռուստաընկերություններից դեպի համացանց, ինչն, ըստ Մելիքյանի, տվյալ պարագայում հեռուստաընկերությունների վատ աշխատանքի հետևանքն է, այսինքն` վերջին շրջանում նրանց գործունեությունը չի համապատասխանում ժամանակի պահանջներին, թեև կոնտենտի և օպերատիվության առումով կարող են լրջորեն մրցակցել առցանց մեդիայի հետ։ Այդուհանդերձ ոչինչ չի խանգարում հեռուստաընկերություններին ստեղծել կոնվերգենտ հարթակներ և նույն օպերատիվությամբ տեղեկատվություն հաղորդել։ Պատահական չէ, որ նրանցից շատերը հեռարձակման տիրույթ ունեն նաև համացանցում։

Լրահոս
0