ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Ֆրանսիայի դղյակների սեփականատերերը կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստիպված աշխատանքից ազատում են անձնակազմի անդամներին ու նույնիսկ վաճառում են իրենց օբյեկտները, քանի որ եկամտի մեծ մասը միջոցառումներից էին ստանում։ Տեղեկությունը հայտնում է The Telegraph-ը։
Ոմանք նույնիսկ ստիպված են եղել գործից ազատել սպասարկող անձնակազմին ու ինքնուրույն տիրություն անել իրենց սեփականությանը։ 17 դարի Vaux-le-Vicomte դղյակի սեփականատերն ասել է, որ զբոսաշրջիկների վերադառնալը դժվար թե օգնի վերականգնել արդեն իսկ տարած կորուստները։
Փորձագետների հաշվարկով՝ 2020 թվականին դղյակների սեփականատերերը չեն ստանա իրենց եկամտի 40-80%-ը։
«Պետք է ընդունել ակնհայտ փաստը՝ 2020 սև բիծ կմնա հանդիսավոր արարողությունների պատմության մեջ։ Մասնավոր ընկերությունները չեղարկում են իրենց խնջույքները կամ հետաձգում են մինչ 2021 թվականը։ Ընկերությունները կրճատում են բյուջեները, իսկ միջոցառումները ծախսերը կրճատման ենթակա առաջին կետն են»,-ասել է ոլորտի ներկայացուցիչը։
Մեծ Բրիտանիայում COVID-19-ի դեմ պայքարի համար հարուստներն ավելի շատ հարկ կվճարեն
2019 թվականին ընդհանուր առմամբ 1,5 հազար դղյակ է ներկայացված եղել։ Գները դեռ համավարակից առաջ էլ էին անկում ապրում։ Վերլուծաբանները կարծում են, որ նոր ճգնաժամը միայն կվատացնի իրավիճակը ու կստիպի սեփականատերերից շատերին նվազագույն գներով վաճառել դղյակները։