00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
37 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
8 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տատիկ-պապիկներին առաջարկում են QR կոդով իրենց գյուղի «բուդկայից» գնումներ անել

© Sputnik / Andranik GhazaryanСоциальная дистанция
Социальная дистанция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
35 000 դրամ կենսաթոշակ ստացող ծերերը պետք է վարկով սմարթֆոն գնեն, որ կարողանան օգտվել կառավարության առաջարկած արտոնություններից, կամ տրանսպորտ գտնեն հարևան բնակավայրի բանկոմատ հասնելու համար:

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Պետական կենսաթոշակների մասին օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունների նախագիծն այսօր ԱԺ-ում մեծ ոգևորությամբ չընդունվեց: Կես տարի հետո կենսաթոշակների էլեկտրոնային վճարման անցնելու գաղափարը պատգամավորներից ոմանք անիրագործելի համարեցին:

Выдача пенсий в Айпост - Sputnik Արմենիա
«Հայփոստի» մասնավորեցման դեպքում կենսաթոշակ ստանալու խնդիրներ կլինեն. Պապոյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ էլեկտրոնային վճարման անցնելու կառավարության առաջարկն անիրագործելի է անգամ բիզնեսի նպատակահարմարության տեսակետից: Նրա խոսքով՝ ոչ մի բանկ իր բանկոմատը չի տեղադրի հինգ կամ տասը թոշակառու ունեցող գյուղում: Մյուս կողմից՝ թոշակառուների համար էլեկտրոնային կենսաթոշակն ու էլեկտրոնային առևտուրն անընկալելի երևույթներ են:

«Այս նախագծով մենք 70 տարեկան տատիկ-պապիկներին ասում ենք՝ QR կոդով ձեր գյուղի բուդկայից կարող ես գնումներ անել՝ որպես այլընտրանք: Իսկ հարցրե՞լ ենք, թե մեր կենսաթոշակառուներից քանիսը սմարթֆոն ունի: 35 000 դրամ կենսաթոշակով մենք ստիպում ենք, որ տատիկը կամ պապիկը գնան ու վարկով սմարթֆոն գնեն»,- ասաց նա:

Ընդդիմադիր պատգամավորը համոզմունք հայտնեց, որ առաջարկվող նախագիծը ոչ միայն չի լուծելու կենսաթոշակառուների խնդկրները, այլ ավելի է ավելացնելու դրանք:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ևս կարծիք հայտնեց, որ կարիք կա հասկանալու, թե որքանով են ՀՀ թոշակառուները պատրաստ օգտվելու իրենց ընձեռվող հնարավորությունից:

Այսուհետ կենսաթոշակներն ու նպաստները կառաքվեն բացառապես փոստատարների միջոցով

«Մինչև օրենքի ուժի մեջ մտնելը մենք դեռ ժամանակ ունենք մի անգամ էլ բոլոր ռիսկերը գնահատելու ու անհրաժեշտության դեպքում՝ ճշգրտելու»,- նշեց Թունյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ շեշտեց, որ եթե անգամ մարդիկ պատրաստ լինեն տեխնիկական նորամուծություններին, Հայաստանի ենթակառուցվածքները դրանց առայժմ պատրաստ չեն:

«Մինչև 90 բնակիչ ունեցող բնակավայրեր ունենք՝ Ջիլիզա, Յաղդան: Յաղդանը մի չնաշխարիկ վայր է, որտեղ հիմնականում կենսաթոշակառուներ են ապրում, ի՞նչ եք կարծում, քանի բանկոմատ կա այնտեղ: Կարծում եմ՝ պատասխանը ձեզ հայտնի է: Իսկ գիտե՞ք այնտեղից վերջին անգամ երբ է տրանսպորտ գնացել մոտակա բնակավայր, որտեղ հնարավորություն կա անկանխիկ թոշակ ստանալու»,- հետաքրքրվեց Թանդիլյանը՝ հավելելով, որ նման գյուղերը Հայաստանում բազմաթիվ են, որտեղ ոչ մի տրանսպորտ չի աշխատում:

Пенсионер рука - Sputnik Արմենիա
Արտերկրում բնակվողը չպետք է զրկվի կենսաթոշակից. ՄԻՊ–ը փոփոխություններ է առաջարկում

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը հիշեցրեց, որ նախագիծն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել էր, և երկրորդ ընթերցման քննարկման արդյունքում կառավարությունն ու խորհրդարանը հանգել էին այն եզրակացության, որ օրենքի գործողության ժամկետը հարկավոր է 6 ամսով հետաձգել:

«Առաջարկվել է փոստային կապի ազգային օպերատորին հնարավորություն տալ ևս իրականացնել կենսաթոշակների անկանխիկ վճարում՝ համապատասխան հաշվարկային հաշվին փոխանցելու միջոցով»,- հայտնեց Սաիյանը:

Առաջարկվող նոր օրենքը սահմանում է, որ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում թոշակների անկանխիկ վճարումը պետք է իրականացվի 2021 թվականի հունվարի 1-ից, այլ քաղաքներում՝ 2021 թվականի հուլիսի 1-ից, մինչև 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերում` 2022 թվականի հուլիսի 1-ից, իսկ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում՝ 2023 թվականի հուլիսի 1-ից:

Լրահոս
0