00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Շատ վատ մաշկ ունի». Թինա Կանդելակին «տեղն է դրել» Սոբչակին՝ անհամ կատակի համար

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցПетербургский международный экономический форум. День второй
Петербургский международный экономический форум. День второй - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քսենյա Սոբչակի և Թինա Կանդելակիի միջև նոր սկանդալ է առաջացել Instagram–ում «Մատչ ՏՎ»–ի գլխավոր տնօրենի լուսանկարի պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. «Մատչ ՏՎ»–ի գլխավոր տնօրեն, հայտնի հեռուստահաղորդավար և բիզնեսվումեն Թինա Կանդելակին պատասխանել է սկանդալներով հայտնի լրագրող և հասարական-քաղաքական գործիչ Քսենյա Սոբչակի սուր արտահայտություններին։  Պատասխան գրառումը Կանդելակին արել է Instagram–ի իր էջում։

«Դու սա հրապարակելո՞ւ ես. ամո՛թ». Կանդելակին պարում է Արմենչիկի երգի տակ. տեսանյութ

Սոբչակը Comment Out շոուի մասնակից է, որի շրջանակում, որոշել է չար կատակ անել Կանդելակիի հասցեին։

«Առավելագույնս տգեղ լուսանկար է։ Չեմ հասկանում՝ ինչո՞ւ է  70 կգ քաշ ունեցող մարդն անընդհատ սպորտ գովազդում»,– ասել է Սոբչակը` ցույց տալով Կանդելակիի լուսանկարը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Тина Канделаки (@tina_kandelaki)

Ի պատասխան՝ «Մատչ ՏՎ»–ի գլխավոր տնօրենն արձագանքել է, որ Սոբչակի հարցը համալրել է վերջինիս ցիտատների ոսկե ֆոնդը և ինչպես միշտ Թինան դարձել է իր իսկ հարցի հասցեատերը։

Հայկական հումորը ռուսական մշակույթի մաս է դարձել, իսկ որտե՞ղ է Վրաստանը. Թինա Կանդելակի

«Իհարկե, հիմար, անտեղի և միլիոնավոր կանանց վիրավորող հարցին կարելի էր հայելային պատասխան տալ. «Իսկ ինչո՞ւ է շատ վատ մաշկով, այտուցված դեմքով և կապտուկներով կինը կոսմետիկ միջոցներ գովազդում»։ Թեպետ այն խնդիրները, որոնք ունի Քսենյան, չափազանց լուրջ են, որպեսզի դրանք ներկայացնենք այնպես, ինչպես ինքը՝ ծաղրելով և զուգահեռաբար վիրավորելով բոլոր–բոլորին»,– գրել է Կանդելակին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Тина Канделаки (@tina_kandelaki)

Նա նշել է, որ էական չէ մարդու քաշը, ավելի կարևոր է և համոզիչ առողջ կենսակերպի քարոզը։ Այս համատեքստում նորմեր չկան, չկան վարքագծի ճիշտ մոդելի կոմիտե, լավ արտաքին տեսքի չափանիշներ։

Կանդելակին խոստովանել է, որ անկեղծորեն հարգում է, երբ մարդն իր կազմվածքից ու արտաքին տեսքից գոհ է լինում, չէ որ դա սովորեցնում է սիրել սեփական անձը։

Телеведущая Тина Канделаки - Sputnik Արմենիա
Կանդելակին մեջբերել է Ռուբեն Վարդանյանին ու մի քանի խորհուրդ տվել

«Քսենյայի նման «կեղծ բարեպաշտներին» սեփական կյանքից հեռացնելը  շատ հեշտ է, իսկ ահա ինքնաոչնչացումը դադարեցնել  շատ ավելի դժվար։ Առավել ևս, երբ այդպիսի «ռասային հավատարիմ» մարդիկ իրենց «սովորական ֆաշիզմի» մասին աղաղակում են բոլոր ամբիոններից»,– եզրափակել է Կանդելակին։

Կանդելակիի գրառումը դուր է եկել բաժանորդներին: Այն ավելի քան 63 հազար «հավանում» է հավաքել։

Դուք բնությունից օժտված ազնվացեղ գեղեցկուհի եք։ Ամեն օր հմայվում և ոգեշնչվում ենք ձեզնով։ Իսկ Քսենյան պարզապես նախաձնում է։ Թող լուռ նախանձի» «հերթական սթափ պատասխանը հերթական զառանցանքին, պարզապես կատարյալ կին», «Սոբչակը լրիվ խիղճը կորցրել է»,– գրել են նրանք։

«Դու արդեն շատ բան ես ապացուցել աշխարհին». Կանդելակին շնորհավորել է Սիմոնյանին

Կանդելակին և Սոբչակը 2000-ականներին մտերիմներ էին և հաճախ էին բարձրաշխարհիկ երեկույթներին միասին մասնակցում, միասին մի քանի հեռուստահաղորդում էին վարում։ Սակայն հետո նրանց ճանապարհները բաժանվեցին։  Նրանց կոնֆլիկտն արդեն մի քանի տարվա պատմություն ունի և նրանք միմյանց խայթելու առիթը բաց չեն թողնում։

Լրահոս
0