00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը խոսեց «անգլուխ» մնացած նախարարությունից ու «ղազագիր» գրած քաղաքական գործիչներից

© Sputnik / Asatur YesayantsЗаседание Национального Собрания РА (1 ноября 2018). Ереван
Заседание Национального Собрания РА (1 ноября 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մինչ «Լուսավոր Հայաստանի» պատգամավորի հարցին պատասխանելը վարչապետը նախ մեկնաբանեց Հայաստանի ներքաղաքական կյանքում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները:

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. Հայաստանը չունի շրջակա միջավայրի նախարար ու բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար, բայց ունի բազմաթիվ բնապահպանական խնդիրներ: Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետին այս մասին հիշեցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը՝ հետաքրքրվելով, թե երբ ի վերջո կնշանակվի ոլորտի նոր պատասխանատու:

Министр охраны природы РА Эрик Григорян - Sputnik Արմենիա
Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագիրը. Էրիկ Գրիգորյանն ազատվեց պաշտոնից

«Նախկին նախարարն այդքան վա՞տն էր, որ հանեցիք ու նորին չեք նշանակում: Չեղածից վա՞տն էր»,- ասաց պատգամավորը՝ առաջացնելով ներկաների ծիծաղը:

Մինչ հարցին պատասխանելը վարչապետը նախ մի նկատողություն արեց՝ նախապես նշելով, որ այն կապ չունի իրեն հարց ուղղած պատգամավորի ու նրա տված հարցի հետ:

Փաշինյանը մեկնաբանեց, թե ինչու է հրաժարական տվել Էրիկ Գրիգորյանը

«Ես ուզում եմ ցավով արձանագրել, որ այս դահլիճում դեռևս կան մարդիկ, ովքեր երրորդ երկրների չորրորդ կարգի պաշտոնյաների հետ վերաբերվում են որպես ղեկավարի, իսկ ժողովրդի վստահության քվեով ձևավորված կառավարության կամ նրա առանձին անդամի մասին կարող են խոսել հեգնանքով: Ընդ որում, խոսքն այնպիսի մարդկանց մասին է, ում քաղաքական կարիերան, ինչպես պարզվեց, հենված է մի իրողության վրա, որը լայն ժողովրդական շրջանակներում անվանում են «ղազագիր»»,- ասաց Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ «ղազագրի վրա հիմնված» բոլոր քաղաքական գործիչներին ու քաղաքական ուժերին հայ ժողովուրդը «վզից բռնելու է ու ԱԺ դահլիճից դուրս է շպրտելու»,–ասաց Փաշինյանը:

Гагик Царукян вышел из здания СНБ (16 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ով իր շահի մասին է մտածում, նա դավաճան է. Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ–ի շենքից

Անդրադառնալով պատգամավորի հարցին՝ վարչապետը նշեց, որ ՀՀ բոլոր բնապահպանական խնդիրների համար պատասխանատու է ՀՀ կառավարությունը, ընդ որում, ոչ միայն ներկա, այլև նախկին բոլոր կառավարությունները:

Ինչ վերաբերում է շրջակա միջավայրի նախարարին, Փաշինյանը վստահեցրեց, որ նախարարությունը բնականոն գործում է, կա նախարարի պաշտոնակատար, բայց առաջիկայում կնշանակվի նաև նախարար:

Հիշեցնենք` մայիսի 6-ին լուրեր տարածվեցին, որ Էրիկ Գրիգորյանը հրաժարվել է պաշտոնից։ Sputnik Արմենիայի աղբյուրը հաստատեց տեղեկությունը։ Ավելի ուշ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հայտնեց, որ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ Արմեն Սարգսյանն Էրիկ Գրիգորյանին ազատել է շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։

Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից

Լրահոս
0