00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գագիկ Ծառուկյանը «դիմում» է առյուծին. ի՞նչ մեմեր են հայտնվել համացանցում

© Sputnik / Asatur YesayantsГагик Царукян на заседании Парламента по вопросу лишения Гагика Царукяна депутатской неприкосновенности (16 июня 2020). Еревaн
Гагик Царукян на заседании Парламента по вопросу лишения Гагика Царукяна депутатской неприкосновенности (16 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մինչ իրավապահ մարմինները պարզում են Գագիկ Ծառուկյանի մասնակցությունը այս կամ այն քրեական գործին, սոցցանցերում քննարկում են նրա շուրջ ծավալված իրադարձությունները։ Ոմանք դատապարտում են իշխանությանը, մյուսները` օրհնում, իսկ կատակասեր օգտատերերն օգտվում են առիթից։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի` գործարար և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործերն այնքան էլ լավ չեն։

Гагик Царукян покидает суд после завершения заседания (17 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից. լուսանկարներ

ԱԺ–ն երեկ որոշեց նրան զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից ու թույլ տալ, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի։ ԱԱԾ-ն հունիսի 14-ի վաղ առավոտից խուզարկություն էր իրականացրել Ծառուկյանի առանձնատանը: ԲՀԿ առաջնորդի նկատմամբ հարուցված է 3 քրեական գործ: Նշենք, որ դատարանն այսօր քննեց Ծառուկյանին կալանավորելու հարցը, որն ամենայն հավանականությամբ կորոշվի վաղը։

«Մենք իրենց կսովորեցնենք խոսելու ձևը». Փաշինյանը ներկայացրեց Ծառուկյանների քրգործերը

Սոցցանցերի հայկական տիրույթում շատ բուռն արձագանքեցին Ծառուկյանի շուրջ ծավալված իրադարձություններին։ Համացանցը ողողվեց նաև զվարճալի մեմերով։

Ճանաչված դերասան Նիկոլաս Քեյջի կիսազարմացած-կիսաժպիտով դեմքը դարձավ ամենատարածվող մեմերից մեկը, ինչը նշանակում էր, որ Ծառուկյանի` բիզնեսներ ունենալու հանգամանքը ոչ մեկի համար նորություն չէր։

© PhotoՆիկոլաս Քեյջ
Գագիկ Ծառուկյանը «դիմում» է առյուծին. ի՞նչ մեմեր են հայտնվել համացանցում  - Sputnik Արմենիա
Նիկոլաս Քեյջ

«ԱԱԾ-ն Գագիկ Ծառուկյանին մեղադրում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, չմուծված հարկերի, ապօրինի խաղատներ ունենալու մեջ: Չէ, լո՞ւրջ», - գրում են օգտատերերը:

Մեկ այլ մեմում ճանաչված մուլտհերոս Թոմն է, որն անճարությունից ձեռքերը պարզել ու չի կարողանում ասել, թե այդ որտեղից ԱԱԾ-ն գտավ այդ «դժվար» հայտնաբերվող ապացույցները։

-Ինչպե՞ս դուք Ծառուկյանի դեմ ապացույցներ գտաք։

-Մենք չէինք էլ փնտրում, միամիտ գտանք։

© PhotoԾառուկյանի թեմայով հերթական մեմը
Գագիկ Ծառուկյանը «դիմում» է առյուծին. ի՞նչ մեմեր են հայտնվել համացանցում  - Sputnik Արմենիա
Ծառուկյանի թեմայով հերթական մեմը

Հաջորդ մեմի գլխավոր հերոսները 3 առյուծներն են։ Օգտատերերը հիշեցնում են, որ նրանք Ծառուկյանի ամենասիրելի կենդանիներն են, որոնց գործարարը պահում է իր առանձնատանը։

© PhotoԱյս մեմի հերոսները առյուծներն են
Գագիկ Ծառուկյանը «դիմում» է առյուծին. ի՞նչ մեմեր են հայտնվել համացանցում  - Sputnik Արմենիա
Այս մեմի հերոսները առյուծներն են

Օգտատերերի չեն շրջանցել նաև Ծառուկյանի այն հայտարարությունը, որ նրա դեմ հարուցված քրեական գործերը քաղաքական հետապնդում են: Հերթական մեմը ցուցադրում է, թե ինչպես է մեկն իր հեծանիվի անիվների արանքում երկաթե ձող մտցնում, իսկ երբ ընկնում է, հայտարարում է, թե դա հետապնդում է։

© PhotoԾառուկյանի թեմայով մեմ
Գագիկ Ծառուկյանը «դիմում» է առյուծին. ի՞նչ մեմեր են հայտնվել համացանցում  - Sputnik Արմենիա
Ծառուկյանի թեմայով մեմ

Օգտատերերը չեն մոռացել Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և «հավատարմության նամակների» թեման։

© Photo : MediaLabՀավատարմության թեմայով մեմ
Գագիկ Ծառուկյանը «դիմում» է առյուծին. ի՞նչ մեմեր են հայտնվել համացանցում  - Sputnik Արմենիա
Հավատարմության թեմայով մեմ

Հերթական մեմում հայտնի մուլտհերոսը ցույց է տալիս Ծառուկյանի անձեռնմխելիության թուղթն ու հետո այրում այն։

© PhotoԱնձեռնմխելիության «թուղթ»
Գագիկ Ծառուկյանը «դիմում» է առյուծին. ի՞նչ մեմեր են հայտնվել համացանցում  - Sputnik Արմենիա
Անձեռնմխելիության «թուղթ»

ԲՀԿ առաջնորդի կողմնակիցների բողոքի ցույցերը ևս չեն վրիպել օգտատերերի աչքից։ Նրանք ԲՀԿ անդամներից մեկին նկարել են մայթին նստած ու ֆոտոշոփի միջոցով ստեղծել պատկեր, իբր աջակիցը ծովի ափին է նստած։

«Եթե ծովը չի գնում Մուհամմեդի մոտ, ուրեմն մենք Մուհամմեդին կմոտեցնենք»,-կատակել են նրանք։

Օգտատերերից մեկն էլ անհանգստացել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի համար, որը ստիպված պետք է տեսնի, թե ինչպես են ցուցարարները խախտում հակահամաճարակային կանոնները։

«Հուսանք` Թորոսյանը չի հետևում ԲՀԿ-ի բողոքի ցույցերին», - գրել է նա:

Իսկ ամենավերջում ներկայացնում ենք մի տեսագրություն, որում Ծառուկյանը լրագրողին հարցնում է. «Հեղափոխությունից հետո քո կյանքում ինչ-որ բան փոխվե՞լ է»:

Լրահոս
0