ԲՀԿ–ն կդիմի Սահմանադրական դատարան` վիճարկելու արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման որոշման իրավաչափությունը։ Վարդան Այվազյանի դիտարկմամբ` հայտնի չէ, թե ՍԴ–ն ինչ որոշում կկայացնի, բայց հավաքների ազատության սահմանափակումը նախատեսվում է արտակարգ իրավիճակի մասին օրենքով, հետևաբար պետք է հավաքների ազատ անցկացման հիմքում դրվի իրավաչափ նպատակ։
«Եթե հիմքում դրվում է համավարակի կանխումը, ապա սահմանափակումն օրինաչափ է, բայց եթե խնդիր է դրվում, որ ազատ հավաքները կարող են խանգարել խոսքի ազատության իրականացմանը, ապա այդ տեսակետից սահմանափակումը դիտվում է ոչ իրավաչափ։ Թեև արտակարգ դրության ժամանակ ազատ հավաքների իրավունքը ենթակա է սահմանափակման, սակայն ազատ հավաքների իրավունքի էությունը կազմակերպիչների համար համարվում է հենց ազատ կամարտահայտման իրավունքի իրականացումը։ Իսկ հավաքների մասնակիցների պարագայում կարևորը հասարակական–քաղաքական իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալն է, ուստի պետք է համադրել նշված երկու փաստարկները, որպեսզի պարզ լինի նաև, թե ազատ հավաքներն ինչ նպատակ են հետապնդում»,– նշում է իրավագետը։
Ինչո՞ւ էր «Իմ քայլը» լռում. Մակունցը խոսել է ԲՀԿ–ի` ԱԺ նիստը բոյկոտելու մասին
Այվազյանի կարծիքով` կարևոր չէ, որ պարետի կարգավիճակը հստակեցվի սահմանադրությամբ, այն հստակեցվում է «Արտակարգ դրության մասին» օրենքով, իսկ ինչ վերաբերում է նրա որոշումներով մարդկանց իրավունքների սահմանափակումներին կամ պատժամիջոցներին, ապա իրավագետի համոզմամբ`դա միանշանակ հակասում է սահմանադրականության սկզբունքներին, քանի որ քաղաքացու ցանկացած իրավունքի և ազատության սահմանափակումը պետք է լինի օրենքի մակարդակով։
«Եթե ունենք սովորական իրավիճակ, ապրում ենք նորմալ պայմաններում` առանց արտակարգ դության ռեժիմի, ապա այդ դեպքում Սահմանադրությունը հստակ ամրագրում է, որ մարդու սահմանափակման ենթակա իրավունքները սահմանափակվում են կոնկրետ հիմքերով` ելնելով պետության անվտանգությունից, մարդկանց առողջության պահպանման անհրաժեշտությունից և այլ հանգամանքներից, այսինքն` բացառապես օրենքի հիմքի վրա, որն ընդունվում է ԱԺ–ի կողմից ու վերաբերում բոլորին»,– նշում է իրավագետը։
Այվազյանի խոսքով` արտակարգ դրությունը սահմանում է կառավարությունը, և պատահական չէ, որ սահմանադրական կարգավորումների համաձայն` արտակարգ ռեժիմի սահմանումը պետք է հաստատվի իրավունքի ուժով, խորհրդարանի կողմից, ու ցանկացած ժամանակ, երբ խորհրդարանը որոշի, որ կա անիրավաչափության խնդիր, ապա ի հակակշիռ կառավարությանը` կարող է ընդունել արտակարգ դրությունը չեղարկող որոշում։
«Խնձոր կերեք». ձայներ բերելու առնչությամբ ԲՀԿ–ական պատգամավորների արձագանքը
Ըստ այդմ` պարետի կողմից իրավունքի ցանկացած միջանկյալ խախտում հակասում է Սահմանադրությանը և գործող օրենքներին, որովհետև եթե պարետը դիտարկվի որպես պետական բարձրաստիճան պաշտոնատար անձ, ապա որևէ պաշտոնյա չի կարող իր անհատական ակտերով սահմանափակել մարդու իրավունքներն ու ազատությունները, դրանք պետք է տեղի ունենան առնվազն օրենսդիր մարմնի մակարդակով։
ԲՀԿ-ն դատախազին համեմատեց Անդերսենի հետ ու զգուշացրեց՝ պատգամավորը հետո վարչապետ է դառնում