ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Արքայազն Ուիլյամը շարունակում է գրավել աշխարհի կանանց սրտերը․ այս անգամ դուքսը բացահայտել է իր հոբբին, որը չի կարող չուրախացնել նրա կնոջը` Քեյթ Միդլթոնին։
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը ցույց տվեց՝ ինչպես է կարողանում արձագանքել ու հարմարվել բարդ պայմաններին․ հենց որ կորոնավիրուսը գրավեց Բրիտանիան, թագուհու ազգականները փակվեցին իրենց տներում։ Ու մինչ պարբերականները գրում են Քեյթ Միդլթոնի հեռավար աշխատանքի բարդությունների մասին, արքայազն Ուիլյամը պատմում է ինքնամեկուսացման հաճույքների մասին։
Ուիլյամը կարանտինից հետո առաջին անգամ դուրս է եկել ու պատմել է իր գաղտնի հոբբիի մասին, որը վայելել է ինքնամեկուսացման ընթացքում։
Շտապօգնության աշխատակիցների հետ զրույցի ժամանակ նա խոստովանել է, որ այս ընթացքում կնոջն ուրախացրել է իր թխած խմորեղենով։
«Այս ընթացքում անընդհատ տանը ինչ–որ քաղցրավենիք էի պատրաստում։ Շոկոլադե թխվածքներն առանձնահատուկ լավն են ստացվում», - կատակել է դուքսը։
Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը գնել են Մել Գիբսոնի եզակի առանձնատունը․ մանրամասներ
Այդ խոստովանությունից հետո երկրպագու կանայք համացանցում հիացմունքով լի մեկնաբանություններ են գրել։ Ոմանք ուրախացել են Քեյթ Միդլթոնի համար, մեկն էլ արքայազն Ուիլյամին խնդրել է ամուսնալուծվել ու իրեն էլ թխվածքներ համտեսելու հնարավորություն տալ։