https://arm.sputniknews.ru/20200617/Xoshor-vtar-Marmarashenum-BMW-X5-y-veracvel-e-moxrakuyti-23412214.html
Խոշոր ավտովթար Մարմարաշենում. BMW X5-ը վերածվել է մոխրակույտի
Խոշոր ավտովթար Մարմարաշենում. BMW X5-ը վերածվել է մոխրակույտի
Sputnik Արմենիա
Վթարի հետևանքով BMW X5-ի վարորդն ու ուղևորը Mercedes-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 17.06.2020, Sputnik Արմենիա
2020-06-17T10:42+0400
2020-06-17T10:42+0400
2020-06-17T15:05+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/1286/72/12867244_0:78:1500:922_1920x0_80_0_0_a46910efcbbd3b08acbecc66a8d322c9.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1286/72/12867244_84:0:1417:1000_1920x0_80_0_0_022923327d6bd88cdb60ecf0e1615b82.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատահարներ, հայաստան, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն
պատահարներ, հայաստան, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն
Խոշոր ավտովթար Մարմարաշենում. BMW X5-ը վերածվել է մոխրակույտի
10:42 17.06.2020 (Թարմացված է: 15:05 17.06.2020) Վթարի հետևանքով BMW X5-ի վարորդն ու ուղևորը Mercedes-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
ԵՐԵՎԱՆ, հունիսի - Sputnik. Այսօր՝ հունիսի 17-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 04։20-ի սահմաններում Երևան-Երասխ ճանապարհի 16 կմ-ում՝ Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, բախվել են Արարատի մարզի բնակիչ՝ 40-ամյա Դավիթ Զաքարյանի վարած BMW X5 մակնիշի և Արարատ քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Սարիբեկ Մուսիկյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:
Բախման հետևանքով BMW X5-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում, ինչից հետո BMW-ում հրդեհ է բռնկվել։ Վթարի հետևանքով Դ. Զաքարյանը, նրա ուղևոր Լ. Հ-ն և Mercedes-ի վարորդ Ս. Մուսիկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Արագածոտնի մարզում մեքենան ձորակն է ընկել. 32-ամյա վարորդին բուժկենտրոն են տեղափոխել
Դեպքի վայր են ժամանած ԱԻՆ հրշեջ-փրկարարները մարել են BMW-ում առաջացած կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ BMW-ի վարորդն ու ուղևորը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս։
Ավտոմեքենաները հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվեցին ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Սարսափելի ՃՏՊ Սարդարապատում. մեքենան բախվել է վերամբարձ կռունկին, վարորդը տեղում մահացել է