00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Տրանսգենդեր չեմ, իմ մասին ֆիլմ չի նկարահանվի». Ռոման Ամոյանը մեկնաբանել է տեղի ունեցածը

Բաժանորդագրվել
Ճանաչված ըմբշամարտիկը վստահ է, որ ոչ մի օրինախախտում չի արել, ընդամենը եկել է կանգնելու ՀԱՕԿ նախագահի կողքին, որի շնորհիվ ՀՀ-ում երկար տարիներ զարգացել է սպորտը, իսկ ինքն իրեն հայկական սպորտի մի մասն է համարում։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն (2006, 2011), աշխարհի առաջնությունների եռակի մեդալակիր (2009, 2010, 2013), Պեկինի ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը, որին այսօր ոստիկանությունը բռնի ուժով բերման էր ենթարկել Facebook-յան իր էջում գրառում է կատարել։

Гагик Царукян на заседании Парламента по вопросу лишения Гагика Царукяна депутатской неприкосновенности (16 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանում ո՞ւմ և ե՞րբ են զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից

«Բազմաթիվ զանգերից, հարցադրումներից ելնելով՝ ցանկանում եմ ինքս մեկնաբանեմ տեղի ունեցածը: Ես ոչ մի օրինախախտում չեմ արել, ընդհակառակը փորձել եմ հասկանալ ,թե ի՞նչ օրենք եմ խախտել։ Հարցի մյուս կողմը. Իմ քայլերը ոչ մի քաղաքական ենթատեքստ չունեն:Ես ընդամենը եկել եմ կանգնելու ՀԱՕԿ նախագահի կողքին, որի շնորհիվ ՀՀ-ում երկար տարիներ զարգացել է սպորտը, իսկ ես հայկական սպորտի մի մասն եմ ինձ համարում։ Ի տարբերություն այսօրվա ոստիկաններին, որոնք կատարում են առաջադրանքներ, պատվերներ, ես բարձր եմ պահել հայի և ՀՀ դրոշի պատիվը,այն երկրի դրոշի, որի աշխարհագրական դիրքը գլոբուսի վրա շատ դժվարությամբ է երևում»,–գրել է Ամոյանը։

Մարզիկի խոսքով` իրեն իրեն չի հետաքրքրում ոչ մի մեկնաբանություն, որը գրված է ֆեյք էջերից և անինքնասեր մարդկանց կողմից։

«Կներեք չեմ ցածրանա, ուղղակի ունեմ արժանապատվություն և ինքնասիրություն, տրանսգենդեր չեմ և չեմ խախտել ոչ մի բարոյական արժեք, իմ մասին ֆիլմեր կարծում եմ չի նկարահանվի, ես այլասերություն չեմ տարածում։ Եվ վերջում պարզապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցեցին ինձ, սա անպատասխան չի մնա։ Երբեք չեմ ընդունել այլ երկրի դրոշի տակ գոտեմարտելու առաջարկը, որպեսզի իմ և հայ ազգի դրոշը բարձր պահեմ,բայց արի ու տես, որ երկրում տիրող իրավիճակից, դա չի գնահատվում։ Մի’ պառակտեք և թշնամացրեք ազգը, մի բաժանեք մարդկանց. Շնորհակալ եմ»,–եզրափակել է Ամոյանը։

Նիկոլ Փաշինյանի «անուժ կառավարությունը» պետք է հրաժարական տա. ՀՀԿ–ն հայտարարություն է արել

Հիշեցնենք, որ այսօր ոստիկանները բերման են ենթարկել բողոքի ակցիային մասնակցող Ռոման Ամրոյանին։ Տեսանյութը սոցիալական ցանցերում բողոքի ալիք բարձրացրեց։ Մարդիկ սկսեցին մեղադրել ոստիկաններին ճանաչված մարզիկի հետ նման կերպ վարվելու համար։

Լրահոս
0