00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բերման ենթարկվածների թիվն ավելացել է. Ծառուկյանի աջակիցներից 154–ը ոստիկանությունում են

© Sputnik / Asatur YesayantsПолиция пытается поддержать порядок у здания СНБ, где собралась толпа в поддержку Гагика Царукяна (14 июня 2020). Еревaн
Полиция пытается поддержать порядок у здания СНБ, где собралась толпа в поддержку Гагика Царукяна (14 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ոստիկանությունը Sputnik Արմենիային նոր տվյալներ է հայտնել ԱԺ–ի մոտ բողոքի ակցիա անողներին բերման ենթարկելու առնչությամբ։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Ոստիկանությունը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի համակիրներից 154–ին բերման է ենթարկել։ Sputnik Արմենիային լուրը հայտնեցին ոստիկանության լրատվության ծառայությունից։

«Ազգային ժողովի մոտից 154 քաղաքացի է բերման ենթարկվել։ Նրանք խախտել են արտակարգ դրության պայմաններում հավաքներ չանելու մասին դրույթը և չեն ենթարկվել ոստիկանների պահանջին»,–ասացին ոստիկանությունից։

Նշենք, որ Ծառուկյանն այժմ ԱԱԾ–ում հարցաքննվում է, սակայն կառույցի մոտ նրա համակիրներից չկան։

Հիշեցնենք, որ առավոտյան, երբ ԱԺ–ում քննում էին Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, ԱԺ–ի մոտ էին հավաքվել նրա աջակիցները։ Ոստիկանները զգուշացնում էին, որ վերջիններս լքեն տարածքը, որից հետո բերման ենթարկեցին բոլորին։

 Ситуация у парламента во время обсуждения вопроса лишения Царукяна депутатской неприкосновенности (16 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խմբերը ոստիկանության բաժիններ են մեկնել

Բերման էր ենթարկվել նաև ըմբիշ Ռոման Ամոյանը, և դա սոցցանցերում քննարկման առարկա էր դարձել։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ-ն հունիսի 14-ի վաղ առավոտից խուզարկություն էր իրականացրել ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը: Ավելի ուշ Ծառուկյանին հրավիրել էին ԱԱԾ՝ հարցաքննության:

Գագիկ Ծառուկյանի հարցաքննության ընթացքում ԱԱԾ-ն հանդես եկավ մի քանի պաշտոնական հայտարարություններով` ներկայացնելով Ծառուկյանի նկատմամբ կատարված քննչական գործողությունների իրավական հիմքերն ու հարուցված 3 քրեական գործերը:

Ռուբեն Մելիքյանին բերման են ենթարկել. ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանություն

Առաջին քրեական գործը վերաբերում է «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» խաղատներին, որի համաձայն` դրանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 30 մլրդ դրամի վնաս:

Задержание Хажакяна во время протестов у здания СНБ в поддержку Гагика Царукяна - Sputnik Արմենիա
Ոստիկանները բերման են ենթարկել Երևանի ավագանու անդամներին

Երկրորդ քրգործը վերաբերում է 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին: Ըստ գործի նյութերի` ԲՀԿ-ն հարյուր հազարների ընտրակաշառք է բաժանել:

Իսկ երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանն օտարված հողատարածքին: Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների արդյունքում, ըստ գործի, համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս:

Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Այսօր ԱԱԾ-ն հանդես եկավ նաև չորրոդ քրեական գործի մասին հայտարարությամբ, որը վերաբերում է արդեն 2017թ-ի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի կատարած ընտրախախտումներին:

Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից

Լրահոս
0