00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծառուկյանը որևէ անմիջական առնչություն չունի «Օնիրա Քլաբի» հետ. ընկերության պարզաբանումը

© Photo : official site of the Casino Shangri LaОдин из игровых залов казино "Шангри Ла"
Один из игровых залов казино Шангри Ла - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Օնիրա Քլաբ» ՍՊԸ–ն պարզաբանում  է տարածել «Շանգրի Լա» խաղատան առնչությամբ  ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության վերաբերյալ` նշելով, որ գործունեության ամբողջ ընթացքում համալիրը գտնվել է  պատկան մարմինների խոշորացույցի ներքո: 

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որևէ  անմիջական առնչություն չունի  «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ի գործունեության հետ այն պարզ պատճառով, որ ընկերությունը հանձնված է հավատարմագրային կառավարման, իսկ ընկերության մենեջմենթն իրականացվում  է Անգլիայից և Ռուսաստանից ժամանած թոփ մենեջերների կողմից: Այս տեղեկությունը տարածել է «Օնիրա Քլաբ» ՍՊԸ–ն` փորձելով պարզաբանել ԱԱԾ տարածած հաղորդագրությունն այս ընկերության վերաբերյալ։

Гагик Царукян за рулем своего Роллс Ройса - Sputnik Արմենիա
Թանկարժեք մեքենաներ ու առյուծներ. ԱԱԾ–ն հրապարակել է Ծառուկյանի տան խուզարկության կադրերը

«Լիցենզիայի տրամադրման համար օրենքով  նախատեսված 40 միլիարդ դրամի ներդրման փոխարեն՝  «Օնիրա  Քլաբը» կատարել է ավելի  քան 61 միլիարդ  դրամի ներդրում:  Ինչ վերաբերում է նույն  լիցենզիայով երկու տարբեր խաղատների գործունեության մասին տեղեկությանը, ապա  նշենք,  որ այն ևս չի համապատասխանում իրականությանը, քանի որ խոսքն այս պարագայում մեկ խաղատան երկու տարբեր սրահների մասին է, որոնք գտնվում են  ռեստորանահյուրանոցային համալիրի տարբեր շինություններում, ունեն մեկ հասցե, մեկ հաշվապահություն, մեկ աշխատակազմ, որն, ի դեպ, հաստատել է կառավարությունը՝ ներկայացված ներդրումային ծրագրի փաթեթով»,–ասված է հաղորդագրության մեջ:

Առանձնահատուկ ընդգծվում է, որ գործունեության ամբողջ ընթացքում համալիրը գտնվել է  պատկան մարմինների խոշորացույցի ներքո: Այս ընթաքցում բազմաթիվ մեծածավալ ստուգումներ են իրականացվել ինչպես Պետական եկամուտների կոմիտեի, այնպես էլ Ֆինանսների նախարարության կողմից, այդ թվում՝ նաև վերջին երկու տարիների ընթացքում:

«Այդ բոլոր ստուգումների ընթացքում «Օնիրա  Քլաբը»-ում որևէ խախտում կամ ապօրինի գործունեություն  երբևէ չի հայտնաբերվել, հակառակ դեպքում, ընկերությանը, վստահաբար,գործունեության  լիցենզիա չէր տրամադրվի:Այս դեպքում  հարց է առաջանում, եթե յուրաքանչյուր տարվա հարկային ստուգումների արդյունքում որևէ խախտում չի հայտնաբերվել, ինչպե՞ս կարող էր օդից գոյանալ այդ «30 միլիարդ դրամի պետությանը հասցված վնասը»»,–ասված է պարզաբանման մեջ:

Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել

 Ընկերության տնօրինության հավաստմամբ` «Օնիրա քլաբը» տարեկան շուրջ 5.5 միլիարդ դրամ հարկ է վճարել և հանդիսանում է ՀՀ խոշոր հարկատուներից մեկը: «Ստեղծված իրավիճակում եզրահանգումը մեկն է. Գագիկ Ծառուկյանի հայտնի ելույթից հետո նրա հանդեպ սկսվել են քաղաքական հետապնդումներ և  պարզապես որոշվել է գործ սարքել մեր ընկերության գլխին»,–ասված է հայտարարության մեջ: 

Տեղեկացվում է  նաև, որ «Օնիրա Քլաբ» ռեստորանահյուրանոցային համալիրն ունի 700 աշխատակից,  որոնք, ի դեպ, սկսված ապօրինի հետապնդումների պատճառով կարող են դառնալ գործազուրկ:

Ծառուկյանն ու Վանեցյանը մի քանի անգամ հանդիպել են նույն այգում. ԱԺ փոխխոսնակ

Հիշեցնենք, որ երեկ` հունիսի 14–ին, ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ բացահայտել է, որ 2011թ-ին կառուցված «Օնիրա Քլաբն» ու օրենքի ընդունման պահին արդեն գործող «Շանգրի Լա» խաղատունը, ներկայացնելով որպես 61.146.139.340 մլրդ ՀՀ դրամի ներդրում և 500 աշխատատեղով բացված ժամանցի վայրեր, մոլորության մեջ են գցել պատկան մարմիններին, ինչի արդյունքում ծրագիրն ստացել է ՀՀ կառավարության հավանությունը և 2013 թ. դեկտեմբերի 26-ի 1477-Ա որոշմամբ թույլատրվել է նույն վայրում շարունակել գործունեությունը, որի հետևանքով պետությունը զրկվել է փաստացի առանձնապես խոշոր չափերի՝ 40 միլիարդ ՀՀ դրամի չափով ներդրում ստանալու հնարավորությունից:

Լրահոս
0