ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային չվերթով Հայաստան կվերադառնան 225 ՀՀ քաղաքացի։ Տեղեկությունը Facebook-ի էջում հայտնել է Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը։
Թռիչքը կկայանա հունիսի 16-ին, ժամը 15:00-ին՝ Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության և «Ռեդ Վինգս» ընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության ֆեյսբուքյան էջում հրապարակվել են նաև թռիչքի մասնակիցների անունները։
Հիշեցնենք, որ ՀՀ պարետատան որոշմամբ՝ Հայաստանի սահմանը հատող քաղաքացիները պետք է անցնեն պարտադիր ինքնամեկուսացման 14-օրյա ռեժիմ՝ ըստ իրենց բնակության հասցեների:
Առաջիկայում ևս 4 չվերթ է նախատեսված Ռուսաստանի տարբեր քաղաքներից ու Մինսկից. մանրամասներ