00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անիմաստ է իրադարձություններից առաջ ընկնելը. դատախազի խորհրդականը պատասխանել է Զոհրաբյանին

© Photo : Facebook / Gor AbrahamyanСоветник генерального прокурора Армении Гор Абрамян
Советник генерального прокурора Армении Гор Абрамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գոռ Աբրահամյանը նշել է, որ եթե Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության համար դատավարական հիմքերը լինեն, ՀՀ դատախազությունը հանրությանը կտեղեկացնի այդ մասին:

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Չի կարող լինել որևէ պատգամավորի, այդ թվում` Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնելու քաղաքական որոշում: Facebook–ի իր էջում նման հայտարարություն է արել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Депутат от фракции Процветающая Армения Наира Зограбян на внеочередном заседании парламента (9 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Արթուր Դավթյանը դեռ շանս ունի` չկատարելու քաղաքական պատվեր». Նաիրա Զոհրաբյան

«Նման որոշումները կայացվում են բացառապես քրեական դատավարության շրջանակներում՝ ելնելով նրանից, թե որքանով է գլխավոր դատախազը քննության ընթացքում հավաքված ապացույցները բավարար կամ անբարարար գնահատում նման միջնորդության հիմնավորվածության տեսանկյունից: Հետևաբար, անիմաստ է իրադարձություններից առաջ ընկնելով` բացառապես քրեադատավարական պրոցեսները քաղաքականացնելու փորձերը»,–գրել է Աբրահամյանը:

Աբրահամյանը նշել է, որ եթե նման հարցով Ազգային ժողովին միջնորդություն ներկայացնելու դատավարական հիմքերը լինեն, դատախազությունը հանրությանը կտեղեկացնի այդ մասին:

Թաթոյանն ամփիչ հայտարարություն է արել Գագիկ Ծառուկյանի հետ կապված իրադարձությունների մասին

Հիշեցնենք` ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Facebook–ի իր էջում այսօր գրել էր, որ քաղաքական որոշում է կայացվել, որ երեքշաբթի գլխավոր դատախազը մտնի ԱԺ՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությամբ։ 

Գագիկ Ծառուկյանի կիրակնօրյա «արկածները»  - Sputnik Արմենիա
Գագիկ Ծառուկյանի կիրակնօրյա «արկածները». տեսանյութ

«ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դեռ շանս ունի չկատարելու քաղաքական պատվեր»,–գրել էր Զոհրաբյանը։

ՀՀ ԱԱԾ-ն հունիսի 14-ի վաղ առավոտից խուզարկություն է իրականացրել ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանը: Ավելի ուշ նրան հրավիրել էին ԱԱԾ՝ հարցաքննության:

Ծառուկյանի աջակիցները հավաքվել էին ԱԱԾ շենքի դիմաց և պահանջում էին դադարեցնել Ծառուկյանի նկատմամբ հետապնդումն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ակցիայի ընթացքում ոստիկանության ուժերը բերման ենթարկեցին մասնակիցներից ավելի քանի 100-ին: Նրանց թվում էին նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ԲՀԿ անդամներ՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Սերգեյ Սմբատյանը, ՀԱՕԿ ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը:

Գագիկ Ծառուկյանի կիրակնօրյա «արկածները». տեսանյութ

Նշենք նաև, որ Ծառուկյանի հարցաքննության ընթացքում ԱԱԾ-ն հանդես եկավ մի քանի պաշտոնական հայտարարություններով, որտեղ ներկայացրեց վերջինիս նկատմամբ կատարված քննչական գործողությունների իրավական հիմքերն ու հարուցված քրեական գործերը:

Гагик Царукян покидает здание СНБ (14 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Այն, ինչ եղել է իմ ելույթից հետո, ընդունում եմ որպես քաղաքական հայտարարություն. Ծառուկյան

Այսպես՝ առաջին քրեական գործը հարուցվել է «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին պատկանող Օնիրա Քլաբ»-ի ու «Շանգրի Լա» խաղատների գործունեության վերաբերյալ, որոնք ներկայացվել են որպես 61.146.139.340 մլրդ ՀՀ դրամի ներդրում և պետությանը պատճառել 29.750.000.000 ՀՀ դրամի վնաս:

Երկրորդ քրեական գործով բացահայտվել են ԲՀԿ-ի՝ ընտրակաշառք բաժանելու հարյուրավոր դեպքեր, որում ներգրավված են նաև ԲՀԿ ղեկավար անդամներ:

Երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի մարզի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանը օտարված հողատարածքին: Ըստ քրեական գործի՝ Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների հետևանքով համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Երևանի փոխոստիկանապետը մեկնաբանել է, թե ինչու են բերման ենթարկում քաղաքացիներին

Լրահոս
0