00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկանությունը ԱԱԾ շենքի դիմացից բերման ենթարկեց Ծառուկյանի աջակիցներին

© Photo : YouTube / NEWS AMТолпа у здания СНБ в поддержку Гагика Царукяна, вызванного на допрос (14 июня 2020). Еревaн
Толпа у здания СНБ в поддержку Гагика Царукяна, вызванного на допрос (14 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բերման ենթարկվեցին շուրջ մեկ տասնյակ ակտիվիստներ, այդ թվում՝ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Սերգեյ Սմբատյանը, ՀԱՕԿ ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը:

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանն այս պահին ԱԱԾ-ում է: Նա, ինչպես ավելի վաղ հայտարարել էր, ԱԱԾ է եկել հարցաքննության: Իսկ ԱԱԾ-ի շենքի դիմաց՝ Նալբանդյան փողոցում, նրա աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Руководитель фракции Процветающая Армения Гагик Царукян на внеочередном заседании парламента (9 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է ԱԱԾ՝ հարցաքննության

ԱԱԾ–ի մոտ ոստիկանական ուժերը նախապես պատ էին կազմել և թույլ չէին տալիս, որ Ծառուկյանի աջակիցներն անցնեն փողոցն ու մոտենան շենքին։

Քաղաքացիներն էլ ցուցապաստառներով կանգնել էին դիմացի մայթին և վանկարկում էին. «Նիկո՛լ, հեռացի՛ր, Ծառուկյան՝ վարչապետ»։

Ոստիկանությունը հավաքվածներին բարձախոսներով հորդորում էր պահպանել սոցիալական հեռավորություն, իսկ ինչ-որ պահից սկսեց բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին:

Անհասկանալի թոհուբոհի մեջ դժվար է գնահատել, թե որն էր այդ գործողության պատճառը: Բերման ենթարկվեցին շուրջ մեկ տասնյակ ակտիվիստներ, այդ թվում՝ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Սա իշխող վարչախմբի հոգևարքի վկայությունն է». Վանեցյանի կուսակցությունը՝ Ծառուկյանի մասին

Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար, պատգամավոր Իվետա Տոնոյանը լրագրողներին հայտնեց, որ բերման ենթարկվել են նաև «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Սերգեյ Սմբատյանը, ՀԱՕԿ ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը:

Агитационная кампания партии Процветающая Армения в Гюмри. Гагик Царукян  - Sputnik Արմենիա
ԱԱԾ-ն բացահայտել է ԲՀԿ-ի՝ ընտրակաշառք բաժանելու հարյուրավոր դեպքեր

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ-ն վաղ առավոտից խուզարկություն է իրականացնում ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանը: Ծառուկյանի տան մոտ հավաքված կուսակիցների խոսքով՝ խուզարկություններ են ընթանում նաև կուսակցության այլ անդամների տներում:

Ավելի ուշ պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը՝ հայտարարելով, որ քրեական գործ է հարուցվել «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին պատկանող Օնիրա Քլաբ»-ի և «Շանգրի Լա» խաղատների գործունեության վերաբերյալ, որոնք ներկայացվել են որպես 61.146.139.340 մլրդ ՀՀ դրամի ներդրում և պետությանը պատճառվել է 29.750.000.000 ՀՀ դրամի վնաս:

ԱԱԾ-ն հայտարարեց նաև, որ մեկ այլ քրեական գործով բացահայտվել են նաև ԲՀԿ-ի՝ ընտրակաշառք բաժանելու հարյուրավոր դեպքեր, որում ներգրավված են նաև ԲՀԿ ղեկավար անդամներ:

Լրահոս
0