00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՆ մամուլի խոսնակն անդրադարձել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկուհու բաց նամակին

© Sputnik / Aram NersesyanАвтомобиль скорой помощи на территории инфекционной больницы Норк
Автомобиль скорой помощи на территории инфекционной больницы Норк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առողջապահության նախարարությունը կոչ է անում մասնագիտական հարցերը քննարկել բժիշկ-մասնագետների հետ, մասնավորապես՝ առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատուի և նախարարության բուժվարչության։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն անդրադարձել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բժշկուհի Թեհմինե Ղալեչյանի բաց նամակում բարձրացրած հարցերին։ Ղալեչյանը բաց նամակ էր գրել վարչապետին և տեղեկացրել մի շարք խնդիրների մասին։

Министр здравоохранения Арсен Торосян во время онлайн брифинга (8 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Արսեն Թորոսյանը գտել է անպատասխանատու քաղաքացիներին «պատժելու» ձևը

Բժշկի խոսքով՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի ընդունարան դիմած հիվանդների զգալի մասն արդեն իսկ գալիս է համակարգչային շերտագրումով (ՀՇ) Covid 19 բնորոշ թոքաբորբ պատասխանով: Իրենք այդ հիվանդներին դիտարկում ենք որպես կասկածելի դեպք, հոսպիտալացնում (եթե իհարկե տեղ ունեն) ու 2 օր հետո, երբ ունենում են ՊՇՌ դրական պատասխան, փորձում են տեղափոխել Covid 19 դրական հիվանդանոց: Տեղափոխման համար 1-03 պետք է գա, իսկ 1-03 կանչելը գրեթե անհնար է, ինչի համար նույնիսկ տնօրենին են դիմում, որ 1-03 կանչի, իսկ երբ Covid 19-ի համար վերապրոֆիլավորված հիվանդանոցներում տեղ չի լինում (իսկ այդպես հաճախ է լինում), կրկին տնօրենին են դիմում, որ տեղափոխումն էլ կազմակերպի, քանզի ընդունարանում լինում են հիվանդներ միջին ծանրության և ծանր, որոնք սպասում են բաժիններում տեղերի ազատման, իսկ դրա համար հաստատված հիվանդները պետք է տեղափոխվեն:

Թեհմինե Ղալեչյանն առաջարկում է համակարգչային շերտագրումով Covid 19 բնորոշ թոքաբորբ պատասխանով հիվանդներին դիտել որպես Covid 19 դրական հիվանդ ու նրանց չքաշքշել մի հիվանդանոցից մի հիվանդանոց, 1-03 ն էլ այդպիսով մի քիչ թեթևացնել: Բժշկուհու դիտարկմանն արձագանքել է առողջապահության նախարարի խոսնակը։

Դեռ վաղ է խոսել կորոնավիրուսի աճի տեմպերի անկման մասին. Թորոսյան

«Համակարգչային շերտագրումով COVID-19 բնորոշ թոքաբորբ պատասխանով անձանց որպես COVID-19 դրական պացիենտ դիտարկելու բժշկուհու առաջարկի կապակցությամբ հարկ է նշել, որ ըստ ԱՀԿ-ի՝ COVID-19 դեպքի սահմանումը 2020 թվականի մայիսի 29-ի դրությամբ հետևյալն է․ «COVID-19 հաստատված դեպք» (U07.1 ըստ ՀՄԴ-10) պահանջում է հետադարձ-տրանսկրիպտազային պոլիմերազային շղթայական մեթոդաբանությամբ (ՀՏ-ՊՇՌ, RT-PCR) SARS-CoV-2 հայտնաբերում, իսկ «COVID-19 հնարավոր դեպք»-ի պարագայում պահանջում է կլինիկական և համաճարակաբանական չափանիշներ կամ դիագնոստիկ չափանիշներ (COVID-19-ի հետ համատեղելի ռադիոլոգիական, այդ թվում համակարգչային շերտագրումով): Առողջապահության նախարարի 14.06.2020թ․ թիվ 06-Ց ցուցմամբ հանձնարարվել է հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններում առանձնացնել թերապևտիկ բաժանմունք/բաժանմունքներ՝ COVID-19 ՊՇՌ հետազոտության դրական արդյունք չունեցող, սակայն հոսպիտալացման ցուցում ունեցող «թոքաբորբ» ախտորոշմամբ պացիենտների հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու նպատակով»,- գրել է Նիկողոսյանը:

Հայաստանում մեկնարկում է COVID-19-ի դեմ հակամարմինների առաջին հետազոտությունը

Նախարարի խոսնակը մեկնաբանել է նաև Ղալեչյանի բարձրացրած մյուս մտահոգություններին։

«Եթե ընդունարան դիմում է արյան մեջ թթվածնի ցածր հագեցվածությամբ (դեսատուրացված) պացիենտ և ըստ չափորոշիչների նա ինտենսիվ թերապիայի պացիենտ է, անհրաժեշտ է ցուցաբերել անհետաձգելի բուժօգնություն և վերջինիս տեղափոխել ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Մահճակալային ֆոնդի, մասնավորապես ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման ծառայության մահճակալային ֆոնդի, ավելացման ուղղությամբ անընդհատ աշխատանքներ են տարվում, ընդգրկվում են նոր բժշկական կազմակերպություններ, ինչպես նաև աշխատանքներ են տարվում մասնագիտական ներուժի համալրման ուղղությամբ։ Այսպես, առաջիկայում նախատեսվում է մասնագիտական թիմերի, այդ թվում ռեանիմատոլոգների, ժամանում հանրապետություն, ովքեր մեր մասնագետների հետ համատեղ աշխատելու են COVID-19 պացիենտների բուժօգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններում»,- հայտնել է Նիկողոսյանը։

Аппарат искусственной вентиляции легких  - Sputnik Արմենիա
Թոքերի օդափոխման սարքին միացվածների 90 տոկոսը մահանում է. Թորոսյանը նոր տվյալներ հայտնեց

Նիկողոսյանը տեղեկացրել է նաև, որ կասկածելի դեպքերը (ըստ դեպքի ստանդարտ բնորոշման), որոնք գտնվում են ԱԱՊ բժշկի մշտադիտարկման և բուժման ներքո, սակայն ունեն վիճակի վատթարացում կամ դրական դինամիկայի բացակայություն, որի ցուցիչներից մեկը մարմնի ջերմաստիճանի բարձրացումն է >38.5°C 3 օրից ավելի (օրինակ՝ կարող է վկայել զարգացող համակարգային հիպերբորբոքման մասին) և լաբորատոր-գործիքային տվյալների բացակայությունը, COVID-19 կասկածելի պացիենտի հոսպիտալացման և հետազոտման կարևոր խմբերից մեկն է: Նշվածը չի հակասում COVID-19 պացիենտների ծանրության ցուցիչներին և ուղղված է ԱԱՊ բժիշկի կողմից կասկածելի պացիենտների վիճակի վատթարացման վաղ հայտնաբերմանը և ժամանակին հիվանդանոցային բուժօգնության կազմակերպմանը:
«Անտիբիոտիկաթերապիայի հետ կապված հայտնում եմ, որ առողջապահության նախարարի 11.06.2020թ. N 1856–Ա հրամանով հաստատվել է «Արտահիվանդանոցային թոքաբորբերի վարման կլինիկական ուղեցույցը, որն ուղարկվել է ԱԱՊ հաստատություններին, ինչպես նաև տեղադրված է նախարարության պաշտոնական կայքում »,- նշել է Նիկողոսյանը։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 663-ով և հասել է 16667–ի։ Փաստացի բուժում է ստանում 10093 մարդ, կատարվել է 82324 թեստավորում, առողջացել են վարակվածներից 6214-ը։ Գրանցվել է մահվան 269 դեպք (+5)։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 91 է։

Լրահոս
0